Չվերթի հնարավոր ուշացման մասին արդեն կարելի է իմանալ ավելի շուտ

Google Flights-ը այդ մասին կհայտնի պաշտոնական հայտարարությունից շատ ավելի շուտ։

Խելացի ծրագիրը հաշվի է առնում մի շարք գործոններ և նախապես կանխատեսում թռիչքի ուշացումը, ինչպես նաև՝ նրա տևողությունը։

Նոր հնարավորություն  է առաջարկում  Google Flights ծառայությունը։ Հավելվածը օգտվում է հասարակությանը հասանելի ինֆորմացիայից, որը վերլուծելով նախազգուշացնում է  ուղևորներին թռիչքի ուշացման մասին պաշտոնական հայտարարությունից շատ ավելի շուտ։

Չվերթի ուշացում

Ինչպե՞ս է դա գործում

Ուշացման շատ պատճառներ հայտնի են նախապես։ Ծրագիրը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ եղանակի տեսությունը, նախորդ օդանավակայանից ինքնաթիռի թռիչքի ժամանակը, նրա վայրէջքի ժամանակը և այլն։ Մեքենայացված հաշվարկի շնորհիվ՝ ծառայությունը համադրում է բոլոր իրավիճակները և զբոսաշրջիկին զգուշացնում, եթե նվազագույնը 80 % հավանականություն կա, որ թռիչքը ուշացումով կկատարվի։

Google-ի աշխատակիցները նշում են, որ նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին խուսափել տհաճ անակնկալներից։ Չվերթի կարգավիճակին ծանոթանալու համար բավարար է հավաքել ծրագրում նրա համարը կամ ավիաընկերության անունն ու թռիչքի ուղղությունը, որից հետո կներկայացվեն բոլոր մանրամասները։

Booking.com
Booking.com
You might also like