Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին ոչ թե նոր էլեկտրագնացք է սպասարկելու, այլ գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը – ЮКЖД

Մայսիսի 28-ին «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը հրապարակեց տեղեկություն, ըստ որի հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկելու է «№202/201 արագ, ֆիրմային գնացքը»

Մայսիսի 28-ին «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը հրապարակեց տեղեկություն, ըստ որի հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկելու է «№202/201 արագ, ֆիրմային գնացքը»: Վրաստանյան կողմի հաղորդագրությունից սակայն պարզ չէր, թե արդյոք խոսքը նոր գնացքի մասին է, թե երթուղին սպասարկող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի: Հաղորդագրության մեջ նշված չէր ոչ գնացքի անվանումը, ոչ էլ երթուղին սպասարկող ընկերության անունը, ինչն էլ թյուրիմացության պատճառ հանդիսացավ:

GeorgianReport.info-ն այսօր՝ մայիսի 29-ին, կապ հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանի հետ, ով նշեց, որ վրաստանյան մեդիայում շրջանառվող տեղեկությունն արագընթաց էլեկտրագնացքի մասին չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնական հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին:

«Ամեն տարվա հունիսի 15-ից իր աշխատանքն է սկսում Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկող №202/201 «Արմենիա» ֆիրմային գնացքը: Նոր արագընթաց գնացք չի լինելու այդ երթուղում»,— պարզաբանեց Ալոյանը:

Yerevan-Batumi «Armenia» TrainԸստ մամուլի պատասխանատուի՝ մինչև հունիսի 15-ը աշխատում է գնացք մինչև Թբիլիսի, իսկ հանգստյան շրջանի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ն աշխատելու է մինչև Բաթումի:

Վարդան Ալոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք որևէ փոփոխություն գործող գնացքի հարմարություններում ավելացել են, վերջինս պատասխանեց՝ ոչ: Տոմսերի մասին տեղեկությունը կհրապարակվի առաջիկայում:

Նշենք, որ Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդայի կայարանում:

GeorgianReport.info-ն փորձեց կապ հաստատել նաև «Վրացական երկաթուղի» ընկերության հետ, սակայն պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներին պատասխանող չեղավ:

Booking.com
Via GeorgianReport.info
Booking.com
You might also like