Տուրիստական նորություններ և հոդվածներ

Կանանց կթույլատրեն ալկոհոլ գնել Շրի Լանկայում վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ

Կանանց արգելվում էր ալկոհոլ գնել 1955 թվականից։

Շրի Լանկայի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել օրենքը, որով արգելվում է կանանց ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել։ Օրենքը գործում էր  1955 թվականից։

Ակնկալվում  է, որ ալկոհոլ կկարողանան գնել 18 տարեկանից բարձր կանայք։ Բացի այդ, նրանք կարող են աշխատել այնպիսի վայրերում, որտեղ սպիրտային են վաճառում՝ առանց նախնական թույլտվության։ 

Շրի Լանկայում կանանց կթույլատրեն ալկոհոլ գնել

Փորձագետները նշել են, որ վերջին ժամանակներս օրենքը խիստ չէին պահպանում, բայց կանայք, այնուամենայնիվ, ուրախ են այդ որոշման համար։ Իսկ չեղարկման ընդդիմադիրները կարծում են, որ արգելքի չեղարկումը կհանգեցնի ալկոհոլ օգտագործող կանանց թվի ավելացմանը։

Booking.com
Booking.com
You might also like