Ո՞ր ավիաընկերությունով թռչել՝ առանց Ֆեյսբուքից կտրվելու, և որքա՞ն դա կարժենա

10 000 մետր բարձրության վրա Wi-Fi-ով ինտերնետ տրամադրող ավիաընկերությունների թիվը գնալով աճում է։

2018 թվականին սկզբին ինքնաթիռում  Wi-Fi  տրամադրող ավիաընկերությունների թիվը հասել է 82-ի։ Դրանց թիվը անցյալ տարում ավելացել է  15%-ով։ Այս տվյալներն է ներկայացնում Routehappy ընկերությունը, որը մասնագիտացած է ավիաուղևորների համար կոնտենտ պատրաստելու գործում։

Համաձայն  Routehappy-ի ամենամյա հաշվետվության՝ մեկ տարի առաջ թռիչքի ժամանակ ինտերնետ տրամադրող ավիափոխադրողների թիվը  70 էր, ինչը 12-ով քիչ է ներկայիս ցուցանիշից։ Փորձագետների խոսքերով՝ Wi-Fi տարածող ժամանակակից սարքավորումների արժեքը զգալիորեն նվազել է։ Այժմ այն դարձել է հասանելի նաև փոքր ավիաընկերություններին։ Միևնույն ժամանակ, շատ ավիաընկերություններ սկսել են մոդեռնիզացիան արագընթաց ինտերնետ տրամադրելու համար։

Delta Airlines ավիաընկերություն

Routehappy-ի հետազոտությունների  տնօրեն Ջեյսոն Ռաբինովիչը նշել է, որ ավիաընկերությունները արդեն հրաժարվում են  Wi-Fi-ի հին համակարգից։ Ներկայումս արդեն կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս արագ ինտերնետ ապահովել 10 000 մետր բարձրության վրա ավելի մատչելի գներով, քան երկրի վրա։

Այսպիով, կապի որակով ավիաընկերություններից առաջատար են դարձել Delta Airlines-ը, American Airlines-ը և Emirates-ը։ Երեք ավիափոխադրող՝ Icelandair-ը, Southwest-ը, Virgin Atlantic-ը  Wi-Fi են առաջարկում իրենց բոլոր չվերթներում։ Մի շարք ավիաընկերություններ՝ Air Europa, Etihad, Eurowings, EVA Air, Iberia, Kuwait, Lufthansa, SAS, Scoot, United, ինտերնետ են  «տալիս» միայն երկար չվերթների դեպքում։

Հավելենք, որ ինտերնետը ինքնաթիռում, որպես կանոն, լինում է վճարովի։ Միջինում 1 ժամն արժե 6-10 ԱՄՆ դոլար,  4 ժամը՝ մինչև 10-15 դոլար, 12-24 ժամը՝ մինչև 20 դոլար։ Շատ ավիաընկերություններ նաև սահմանափակում են իրենց տրաֆիկը։ Բայց անվճար ինտերնետ ևս օդում հանդիպում է։ Այդ ծառայությունը առաջարկում է Norwegian-ը։ Իհարկե, այս ընկերությունը ևս ունի անլար ցանցի օգտագործման  արագության և ժամանակի սահմանափակում։

Delta Airlines ավիաընկերություն

«Աերոֆլոտը» ևս առաջարկում է ինտերնետ  Аirbus 330 և  Вoing 777 ինքնաթիռներում։ Ծառայության արժեքը 10 Մբ-ի և 15  րոպե օգտագործման համար 5 դոլար է, 30  Մբ-ի և մեկ ժամվա համար՝ 15 դոլար, 3 ժամվա և 100 Մբ-ի համար՝ 40 դոլար։

Booking.com
Booking.com
You might also like