Որտե՞ղ են հանգստանում միլիարդատերերը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ երազում է դառնալ միլիարդատեր: Նրանք, ոմ հաջողվել է հասնել դրան հաղթելով խաղարկությունում կամ քրտնաջան աշխատելով, արդեն երազելու կարիք չունեն: Նրանք կարող են վայելել կյանքը:

Ձեզ ենք ներկայացնում  Forbes-ի տվյալների համաձայն, միլիարդատերերի ամենասիրելի հանգստյան վայրերը:

1.Անտիգուա

Վերակառուցման ակտիվ շրջանում Անտիգուան համարվում էր օտար վայր: Հիմա աշխարհի այս անկյունը վայելում է շքեղ կղզու համբավը: Մեծահարուստ գնորդները սկսել են գնել այնտեղ տարածքներ, այդ թվում` Ջորջիո Արմանին (Giorgio Armani), Սըր Ռիչարդ Բրենսոնը  (Richard Branson), Օփրա Ուինֆրին (Oprah Winfrey), Թիմոթի Դալթոնը (Timothy Dalton), Էրիկ Քլեփթոնը (Eric Clapton): Վերջինս կղզում ունի նաև թմրամոլության կախվածության անձնական վերականգնողական կենտրոն:

2. Սարդինա, Իտալիա

Երկար տարիներ Իտալիայի վարչապետը և Սանդինայի նախագահ Ռենատո Սորուն (Renato Soru) չէի կարողանում փոխհամաձայնության գալ հողերի մշակման և շինարարության համար: Առաջինը ցանկանում էր ընդարձակել Սերտոզի վիլլայի տարածքները, ավելացնել 150 ակր խաղադաշտ կղզու հյուսիսային ափին: Իսկ վերջինը հրամայել էր չիրականացնել ոչ մի կառուցապատում ափամերձ տարածքում: Բերլուսկոնին  (Berlusconi)  ի վերջո ստեղծեց արհեստական ծովածոց, ավելացրեց երկու լողավազան, ինչպես նաև` Ջեյմս Բոնդի ոճով ստորջրյա մուտք: Իսկ ամբողջ շինարարական գործընթացը նա դասակարգեց որպես «պետական ​​գաղտնիք»:

3.Ուայլդկետ-Ռիջ, Կոլորադո 

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը  (Roman Abramovich) ամենաշատը սիրում է լեռնադահուկային հանգիստը: Նա վճարել է շուրջ 35 միլիոն դոլար ագարակի համար, որը ունի 200 ակր տարածք այս վայրում: Հիմա նրա հարևաններն են Ջեք Նիկոլսոնը  (Jack Nicholson) և Քևին Քոսթները (Kevin Costner): Ցավալի է, որ նրանք ֆուտբոլի մոլի երկրպագու չեն:

4. Արևմտյան Գրենլանդիա

Աշխարհից առանձնացված լեռնադահուկային հանգստավայրը Գրենլանդիայի արևմուտքում Բիլլ Գեյթսի (Bill Gates) ամենասիրելի վայրն է, երբ նա ցանկանում է հանգստանալ աֆրիկյան շոգից և բարեգործական գործունեությունից:

5. Սբ. Մորից, Շվեյցարիա

Սբ. Մորիցը ոչ միայն լավագույն լեռնադահուկային հանգստավայրն է Շվեյցարիայում, այլև հայտնի է ողջ աշխարհում: Այն անվանում են «Շոմպայնի կլիմայ» իր չոր օդի և վառ արևի համար, որը շողարձակում է տարվա 322 օրը: Զարմանալի չէ, որ միլիարդատեր Լաքշմի Միթալը  (Lakshmi Mittal) բնակություն է հաստատել հենց այստեղ:

6. Իբիցա, Իսպանիա

Շնորհիվ նորաձևության (Gucci), արվեստի  (Christie’s աճուրդի տուն) և նույնիսկ ուղեբեռների  (Samsonite)  հանդեպ սիրո` համախմբյալ  Pinault-ը ունի առավելագույն կարողությունը Ֆրանսիայում: Երբ Ֆրանսուա-Հենրի-Պինոն (Franсois-Henri Pinault)` Ֆրանսուա Պինո  (Franсois Pinault) կայսրության հիմնադրողի որդին, մի անգամ որոշեց առանձնանալ այն ժամանակվա ընկերուհու Սալմա Հայեքի (Salma Hayek) հետ, նրանք մեկնեցին Իբիցա: Շուտով ամենուր հայտնվեցին նրանց նկարները` Իսպանիայի ափերին հանգստանալիս:

7. Թայ Ուորների (Ty Warner) պենտհաուսը  Նյու-Յորքի  Four Seasons հյուրանոցում 

Թայ Ուորները  (Ty Warner) իր ունեցվածքը վաստակել է որպես Ty Inc-ի հիմնադիր և միակ սեփականատեր: Նա տարածքներ է գնել աշխարհի ամենատարբեր վայրերում, այդ թվում`  San Ysidro Մոնտեսիտոյում և  Las Ventanas al Paraiso Resort Կաբոյում: Նա նաև Նյու-Յորքի Four Seasons  հյուրանոցի պենտհաուսի սեփականատերն է, որը զբաղեցնում է ավելի քան  1.300 քառ. մետր տարածք, առաստաղի բարձրությունը 7 մետր է, իսկ պատուհանից  360  աստիճան անկյան տակ երևում է Մանհեթնը:

8. «Ութոտնուկ» զբոսանավ

Մեգա-զբոսանավի տարեկան պահպանման ծախսերը որոշ հաշվարկներով կազմում է նրա սկզբնական  գնի 10%-ը: Փոլ Ալենի  (Paul Allen) համար իր  130 մետրանոց  «փոքրիկը» պահանջում է  տարեկան 20 միլիոն դոլար: Microsoft-ի համահիմնադիրը գիտի ինչպես կառավարել գումարը: Սա լողացող 5-աստղանի հյուրանոց է լողավազանով, բասկետբոլի խաղադաշտով, կինոթատրոնով, երկու ուղղաթիռներով, 10 մարդու համար նախատեսված սուզանավով և 60 հոգանոց աշխատակազմով:

9.Նեքեր կղզի

Կարիբյան ծովի շողացող փիրուզագույն ջրով շրջապատված Նեքեր մասնավոր կղզին հարստության և հայտնիության մարմնավորումն է: Այս դրախտային անկյունը պատկանում է միլիարդատեր Ռիչարդ Բրանսոնին  (Richard Branson)` Virgin Group-ի հիմնադրին: Այստեղ մշտական բնակություն ունեն ջրային սպորտի մարզիչներ, ովքեր հյուրերին դասավանդում են ջրային մի քանի սպորտաձևեր: Այստեղ եկող հայտնիները, որպես կանոն, վարձակալում են ամբողջ կղզին: Նրանցից են Ջեյ-Զին  (Jay-Z), Մրայա Քերին  (Mariah Carey) և Օփրա Ուինֆրին (Oprah Winfrey):

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում