home Ճանապարհորդ Որտե՞ղ մատչելի կարելի է անցկացնել Սուրբ Ծնունդը

Որտե՞ղ մատչելի կարելի է անցկացնել Սուրբ Ծնունդը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բրիտանական Post Office Travel Money փոստային ծառայությունը անվանել է եվրոպական այն քաղաքները, որտեղ մատչելի կարելի է անցկացնել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Այդ մասին գրում է  Shropshire Star-ը։

Ամենամատչելի ուղղությունը դեկտեմբերի վերջին ճանաչվել է Ռիգան։ Travel Money փոստային բաժանմունքի փորձագետները վերլուծել են թռիչքը Մեծ Բրիտանիայից, տեղափոխումը օդանավակայանից, բնակությունը և տոնական ընթրիքը եվրոպական տասը հայտնի քաղաքներում։ Պարզվել է, որ ամենից մատչելի Սուրբ Ծնունդը կարելի է անցկացնել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Տոնական շաբաթավերջը երկուսի համար Ռիգայում կարժենա 504 ֆունտ (566 եվրո)։

Մյունխեն

Բրիտանացի մասնագետները նաև համեմատել են վեց ավանդական ամանորյա նվերների գները՝ վերնաշապիկ, շրթներկ, օծանելիք, ջինս, կոշիկ և  Ipad, և պարզել, որ Ռիգայում այդ նվերները արժենան 15%-ով մատչելի, քան՝ Մեծ Բրիտանիայում։ Հիշեցնենք, որ քաղաքում կանցկացվեն երեք խոշոր սուրբծննդյան տոնավաճառ։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում տեղ է գտել Մյունխենը։ Այստեղի ամանորյա տոնավաճառները հայտնի են բրիտանացիների շրջանում և համեմատահար մատչելի են։ Այդ քաղաքում ամանորյա ճանապարհորդությունը կարժենա  525 ֆունտ (590 եվրո)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ֆրանսիական Լիլլը։ Ամանորին այնտեղ մեկնելու բյուջեն կազմում է 532 ֆունտ  (598 եվրո)։ Իսկ ամենաթանկ սուրբծննդյան քաղաք է ճանաչվել Ստոկհոլմը։ Այստեղ տոնը կարելի է նշել 852 ֆունտով (964 եվրո)։

Լիլլ

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ