Տուրիստական նորություններ և հոդվածներ

Որտե՞ղ և ինչպե՞ս են ամանորը դիմավորում Եվրոպայի նախագահներն ու վարչապետները

Անգելա Մերկելը մեկնել է Ալպեր, Էմանուել Մակրոնը՝ Պիրենեյներ։ TURIZM.RU-ն պարզել է, թե որտեղ են անցկացնում իրենց ամանորյա արձակուրդները հայտնի եվրոպական քաղաքական գործիչները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս տարի դարձավ  63 տարեկան, նախընտրել է Սուրբ Ծնունդը դիմավորել ամուսնու հետ շվեյցարական Ալպերում։ Զույգը դահուկասպորտի սիրահար է, իսկ ձմեռային հանգիստը Շվեյցարիայի Սանկտ Մորիցից ոչ շատ հեռու, դարձել է գերմանացի քաղաաքական գործչի համար իսկական ավանդույթ։ Ինչպես նշում են Մերկելին անթարթ հետևող լրագրողները՝ նա ամուսնու հետ նախընտրում է սահել սահուղիներով, որոնք գտնվում են 1 700 մետր բարձրության վրա։ Ամեն օր կանցլերը փորձում է դահուկներով անցնել շուրջ  20 կիլոմետր ճանապարհ։

Անգելա Մերկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս դահուկների սիրահար է։ Ամանորյա արձակուրդը նա կնոջ հետ անցկացնում է Վերին Պիրենեյների Լյա Մոնժի լեռնադահուկային առողջարանում։ Զույգին արդեն նկատել են 2 146 մետր բարձրության վրա գտնվող ռեստորաններից մեկում։ Ասում են, որ Մակրոնը մանկության տարիներին հաճախ է հանգստացել Մյա Մանժից ոչ շատ հեռու, քանի որ նրա տատիկն այստեղ է ապրում։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի նախագահը Սուրբ Ծնունդի նախօրեին իր նախարարներին խորհուրդ է տվել ավանդական ձմեռային հանգիստ անցկացնել բացառապես ֆրանսիական հողի վրա։

Էմանուել Մակրոն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Սուրբ Ծնունդն անցկացրել է Սերբիայի մայրաքաղաքում, որտեղ մեկնել է կնոջ հետ։ Լեհաստանի նախագահ Անջել Դուդան պատրաստվում է  նշել ամանորը Սիլեզիայի իր նստավայրում։ Իր արձակուրդը նա ևս նվիրել է դահուկասպորտին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնամքով թաքցնում է, թե որտեղ է անցկացնում տոնական արձակուրդը։ Թեև, նախօրեին հայտարարել է, որ պարզապես դիտելու է  «Դոկտոր Ով» սերիալի նոր սեզոնը։

Բրիտանական թագավորական ընտանիք

Ի դեպ, բրիտանացիների մասին։ Թագավորական ընտանիքը՝ թագուհի Ելիզավետա  II-ի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն, ամանորն անցկացնում է Սանդրինգեմի նստավայրում։ Ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ պլանավորած միջոցառումներից են  ֆուտբոլային խաղը, թեյախմությունը սիրելի արքայական  քաղցրավենիքներով, նվերների բացումն ու տոնական ընթրիքը։

Booking.com
Booking.com
You might also like