Ինչո՞վ են զբաղվում ճապոնացիները հունվարի 1-ին և կարելի՞ է միանալ նրանց

Եթե դուք պատրաստվում եք Նոր Տարին նշել աշխարհում բոլորից շուտ և դրա համար պատրաստ եք մեկնել Ճապոնիա, ապա, ամենայն հավանականությամբ, դուք կցանկանաք նշել այն այնպես, ինչպես տեղաբնակները։ Բայց ինչո՞վ են զբաղվում ճապոնացիները հունվարի 1-ին։

Ճապոնացիները, ինչպես աշխարհում բոլորը, հավատում են, որ ինչպես Նոր տարին դիմավորես, այնպես էլ այն կանցնի։ Եվ առաջին օրը կազդի մյուս  364 օրվա վրա։ Այդ պատճառով, դեկտեմբերի 31-ի գիշերը մինչև հունվարի  1-ը նրանք անցկացնում են․․․տաճարում։

Ճաապոնիա

Կանայք և տղամարդիկ հագնում են ազգային կիմանոն, հավաքվում միասին և աղոթում առողջության, խաղաղության և իրենց ու մյուսների երջանկության համար։ Տարվա սկիզբը ազդարարում են 108 զանգերը։ Բուդդայական հավատքի համաձայն՝ մարդուն ընկճում են  108 մտահոգությունները, իսկ զանգի ամեն զարկ վանում է դրանցից յուրաքանչյուրը։ Իսկ նոր տարին բերում է նոր երջանկություն։ Ճապոնացիները վստահ են, որ նոր տարում ամեն ինչ նոր է սկսվում։ Ամանորի գիշերը տեղի է ունենում տարվա մեջ առաջին այցելությունը տաճար՝ հատսումոդեն, այնուհետև՝ առաջին արևածագը, առաջին աշխատանքը կամ առաջին թեյախմությունը։  Ամեն տարին՝ ինչպես փոքրիկ կյանք։

Ի՞նչ է հետո լինում։ Հոգսերը մի կողմ թողնելուց հետո կարելի է զվարճանալ։ Ճապոնիայի բնակիչները գնում են հուշանվերների խանութներ, որոնք գտնվում են տաճարին կից, գնում տարվա առաջին հաջողության խորհրդանիշները և ռեստորանում պատվիրում տարվա առաջին օսետի ռյորին՝ ամանորյա ուտեստը։ Դա, որպես կանոն, լինում է ձկնային պիրոգ, բատատի խյուս և քաղցր, սև սոյա։

Յոյ օ տոսի օ մուկաեկուդասայ։ Այսպես նրանք միմյանց մաղթում են ուրախ Նոր տարի։

Booking.com
Booking.com
You might also like