Տուրիստական նորություններ և հոդվածներ

Վենեսուելայում կհայտնվի յոթաստղանի հյուրանոց

Վենեսուելայի մայրաքաղաքում գտնվող Humboldt հյուրանոցը առաջինը երկրում կստանա «յոթ աստղի» կատեգորիա։ Այդ մասին իր Twitter-ում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն․ գրում է Lenta-ն։

Նա նշել է, որ հյուրանոցի արտաքին տեսքն  ու ներքին կահավորանքը կմնա նույնը նաև այն ժամանակ, երբ այն վերանորոգվի և ստանա յոթաստղանի կարգավիճակ։

Humboldt, Վենեսուելա

Անցյալ տարվա նոյեմբերին յոթաստղանի հյուրանոց է բացվել Չինաստանում։ Շանհայի Wanda Reign on the Bund հյուրանոցի շինարարության վրա ծախսվել է  երեք տարի և  515 միլիոն դոլար։ Հյուրանոցն ունի 193 հաստատություն, որոնցից ամենամեծի մակերեսը  288 քառակուսի մետր է։ Մեկ գիշերվա համար գները տատանվում են 438-ից  1,4 հազար դոլարի սահմանում։

2016 թվականի հուլիսին Վրաստանում յոթաստղանի հյուրանոց բացվեց Թբիլիսիում։  The Biltmore Hotel Tbilisi համալիրը բաղկացած է երկու շենքից, որոնցից մեկում նախկինում գտնվում էր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը, որը կառուցվել է 1930-ական թվականներին։

The Biltmore Hotel Tbilisi, Վրաստան

Հյուրանոցների առավելագույն հնարավոր կատեգորիան համարվում է «հինգ աստղը»։ Աշխարհում հայտնի են մի քանի լյուքսային հյուրանոց, որոնց սեփականատերերը դրանք ներկայացնում են՝ որպես վեց- կամ յոթաստղանի։ Այդ գնահատականը ընդգրկված չէ պաշտոնական դասակարգման մեջ։

Booking.com
Booking.com
You might also like