Անսովոր ամանորյա սովորություններ ամբողջ աշխարհից

Արդեն վաղը մեր մոլորակի բոլոր բնակիչները կնշեն 2018 թվականի գալուստը։ Եվ շատ երկրներում այդ իրադարձությունը, որը ուրախ ժամանց անցկացնելու հիանալի ժամանակ է, կապված է հին ավանդույթների և սնահավատությունների հետ։

Բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները  կազմել են ամենաանսովոր ավանդույթների և սովորությունների ցանկը, որոնք կապված են Նոր տարվա հետ աշխարհի տարբեր երկրներում։

Նոր տարի

1. 12 խաղողի հատիկների համտեսում – Իսպանիա;
2. Խարույկ և այլ զվարճություններ կրակի հետ, որոնք խորհրդանշում են կելտերի կյանքն ու ջերմությունը – Շոտլանդիա;
3. Տոնական հագուստի տակ կարմիր ներքնազգեստի ընտրություն – Թուրքիա;
4. Կենդանիների հետ խոսելու և նրանց լեզուն հասկանալու փորձ – Ռումինիա;
5. Կեսգիշերային զանգվածային համբույր Սուրբ Մարկոսի հրապարակում – Վենետիկ, Իտալիա;

Իտալիա

6. Զբոսանք տան շուրջը դատարկ ճամպրուկով նրանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել առաջիկա տարում- Էկվադոր;
7. «Ընթրիք մեկի համար» ֆիլմի պարտադիր դիտում – Գերմանիա;
8. Արջերի հագուստով պար – Ռումինիա;
9. Պարկամուկի բացթողումը ամբոխի մեջ – Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ;
10. Հունվարի 1-ին լող Ֆերտ օֆ Ֆորտ ծոցի սառցե ջրերում – Ուելս, Մեծ Բրիտանիա;
11. Քեմբինգ գերեզմանատանը- Չիլի;

Արջերի պար

12. Հին կահույքի դուրս նետումը պատուհաններից – Իտալիա, Հարավային Աֆրիկա;
13. Բացառապես խոզի մսից պատրաստված ուտեստների համտեսում և նոր տարվա սեղանից բացառում ձկան և թռչունի միսը, որոնք ստիպում են հաջողությանը թռչել ձեռքից – Հունգարիա;
14. Ափսեների կոտրում հարևանների և ընկերների դռանը, որը նրանց հաջողություն է բերում, և թռիչք աթոռից, որը խորհրդանշում է Նոր Տարվա գալուստը – Դանիա;
15. Մուտքի դռան զարդարումը տիկնիկներով – Բոլիվիա։

Դանիա

Տուրիստական նորություններ նախագիծը շնորհավորում է իր սիրելի ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղ երկինք, տպավորիչ տարի ու բազում հետաքրքիր ու արկածներով լի ճանապարհորդություններ։

Booking.com
Booking.com
You might also like