Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)

Երկիրը` Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ),  United Arab Emirates (UAE), الإمارات العربية المتحدة [Ալ-Իմարաթ ալ-Արաբիա ալ-Մուտտախի] [Արաբական Էմիրությունների վերաբերյալ տուրիստական նորություններ >] Ավելի հաճախ անվանում են` Էմիրություններ (The Emirates)

Տուր փաթեթներ Արաբական Էմիրություններում – Դուբայ, Շարժա, Ջումեյրա  | Թռիչքներ ✈Երևան-Դուբայ-Երևան: Փաթեթների ամրագրման համար զանգահարեք ☎ 010 20-40-05, 055 449-004, 099 446-004  ⌨ www.neotravel.am

Neotravel Armenian Travel Agency

The UAE is a federation of seven emirates (equivalent to principalities), each governed by a hereditary emir, with a single national president. The constituent emirates are Abu Dhabi, Ajman, Dubai, Fujairah, Ras al-Khaimah, Sharjah, and Umm al-Quwain. The capital is Abu Dhabi, which is also the state’s center of political, industrial, and cultural activities.

Մայրաքաղաքը` Աբու Դաբի, բնակչությունը` 1.463.491 մարդ  (2007 թվականի տվյալներով)

                  

Բնակչության թիվը` 4.798.491 մարդ (2009 թվականի տվյալներով): Բնակչության 70 %-ը  Հարավային և Հարավարևելյան Ասիայից են: Բնակչության մեծ մասը մահմեդական սունիներ են:

Կառավարման համակարգը` Արաբական Միացյալ Էմիրությունների պետական կառավարման համակարգը հանրապետության և միապետության եզակի համադրում է: ԱՄԷ-ն հանդիսանում է դաշնային պետություն, որը բաղկացած է յոթ էմիրություններից`բացարձակ միապետություններից: Պետությունը ղեկավարում է Աբու Դաբիի էմիրը, կառավարությունը` Դուբայի էմիրը:

Պետական լեզուն` արաբերեն: Երկրում նաև օգտագործվում է անգլերեն, հինդի, ուրդու և պարսկերեն լեզուները:

Պետական կրոնը` ԱՄԷ-ի գրեթե ողջ բնակչությունը մահմեդական է, նրանց 85 %-ը սունի է, 15 %-ը` շիա: Ըստ Էմիրությունների միգրացիոն ծառայության` ներգաղթյալների 55 %-ը նույնպես մահմեդական են, 25 %-ը դավանում է հինդուիզմ, 10 %-ը քրիստոնեություն, իսկ 5 %-ը` բուդդիզմ:

ԱՄԷ-ի աշխարհագրությունը` Արաբական Միացյալ Էմիրությունները գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում՝ Պարսից և Ամանի ծոցերի ափերին: Մակերևույթը հարթավայրային է, արևելքում կան լեռներ:  Կլիման չոր մերձարևադարձային է: Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են քարային անապատները, որոնք զուրկ են բուսականությունից, իսկ որտեղ ջուր կա, ծաղկում են օազիսները:

Ընդհանուր մակերեսը` 83.6 հազար քառ. կմ

Տուրիստական էմիրություններ (Travel in the Emirates)

Քաղաքները և նավահանգիստները. Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում: Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը (Dubai): Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:

Դուբայը  (արաբ. دبيّ‎‎) Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը: Բնակչությունը 2008 թվականի տվյալներով կազմում է 1.870.000 մարդ: Դուբայի տեսարժան վայրերն են`

  • Բուրջ Խալիֆա. երկնաքեր, որն իր ձևով հիշեցնում է պտկաքարի: 2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը: Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին, բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 50 հատ վերելակներ:
  • Բուրջ ալ Արաբ. առագաստի տեսք ունեցող 7 աստղանի հյուրանոց, որը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է:
  • Դուբայի շատրվան. Բուրջ Խալիֆայի մոտ գտնվող երաժշտական շատրվան: Աշխարհի ամենաբարձր շատրվաններից մեկը, որի բարձրությունը հասնում է 150 մետրի:
  • Ակվարիում. աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը, որը  գտնվում է Մերձավոր Արևելքի «Դուբայ»  ամենախոշոր առևտրային կենտրոնում: Ակվարիում կա նաև «Անտլանտիս» հյուրանոցում, որը գտնվում է «Ջումեյրայի Արմավենի» կղզու վրա:
  • The World. Երկրի մայրցամաքների տեսքով արշիպելագ ԱՄԷ-ի ափին:
  •  Արմավենիների կղզի. արհեստական կղզիների խումբ: Բաղկացած է երեք կղզիներից

Աբու Դաբին  (արաբ. ابوظبي, «Եղջերուի հայրը»)  Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքն է: Բնակչությունը` 1.463.491 բնակիչ (2007 թ-ի տվյալներով): Տեսարժան վայրերն են`

  • Շեյխ Զայդայի մզկիթը. աշխարհի և ԱՄԷ-ի ամենախոշոր մզկիթն է:
  • Ferrari World. Ferrari-ի  առաջին թեմատիկ այգին, ​​ամենամեծ ժամանցի այգին ողջ  աշխարհում, որը գտնվում է փակ տարածքում:

Ալ Ային  (Al Ain – արաբ. العين, «աղբյուր»). բնակչությամբ 4-րդ քաղաքը  Արաբական Միացյալ Էմիրություններում: Գտնվում է Աբու Դաբիի Էմիրությունում, մայրաքաղաքից 148 կմ դեպի արևելք, Օմանի սահմանի վրա, Բուրեյմի օազիսի շրջանում: ԱՄԷ-ի միակ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ծովից բավականին հեռու: Բնակչությունը կազմում է 422 000 մարդ (2005): ԱՄԷ-ի 4-րդ, իսկ Աբու Դաբիի Էմիրության 2 քաղաքն է: Ալ-Այինում է ծնվել երկրի առաջին նախագահ և Աբու Դաբիի ղեկավար Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայիանը: Քաղաքի գեղատեսիլ վայրերի թվին են պատկանում կենդանաբանական այգին, կարուսելների այգի «Fun City»-ն, պատմական թանգարանները, բազմաթիվ այգիներ, հանգստի գոտիներ, ներառյալ Ջեբել Հաֆիթ սարը, որի ստորոտին տեղակայված են հանքային ջրերի աղբյուրներ:

Ֆուջեյրա (Fujeirah – արաբ. الفجيرة). քաղաք  Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆուջեյրայի Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը: Բնակչությունը` 54 հազ. մարդ (2003): Բնակչության քանակով 7-րդ քաղաքը ԱՄԷ-ում: Քաղաքը գտնվում է Օմանի ծոցի ափին: Քաղաքում կա նավահանգիստ և միջազգային օդանավակայան:

Շարժա (Sharjah – արաբերեն՝ لشارقة). տարածքով 3-րդ քաղաքը ԱՄԷ-ում, Շարժայի Էմիրության վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 519 հազար մարդ (2003)։

Դրամական միավորը. Ավելի քան 100 տարի ԱՄԷ-ում դրամական միավոր էր հնդկական ռուփին: 1959 թվականին Հնդկաստանի Պահուստային բանկը նրանց համար ստեղծեց Պարսկական ծովածոցի ռուփին, որը փոխարինեց հնդկականին: Այս ռուփիի արժեքը հավասարվեց հնդկական ռուփիին: 1966 թվականին Էմիրությունները հրաժարվեց հնդկական և Պարսկական ծովածոցի ռուփիներից: Սակայն նոր արտարժույթի ընտրության հարցում նրանք համաձայնության չեկան: Նույն տարվա հունիսին Աբու Դաբիի  էմիրությունը գործածության մեջ դրեց Բահրեյնի դինարը, իսկ մնացած էմիրությունները` Սաուդյան Արաբիայի ռիյալը: 1971 թվականին ԱՄԷ-ի ձևավորումից հետո էմիրություններում սկսեց գործել մեկ միասնական դրամական միավոր` դիրհամ (Dh), որը շրջանառության մեջ է մտել 1973 թվականի մայիսի 18-ին:

Տրանսպորտը. Ներկայումս հիմնական փոխադրամիջոցը ավտոմեքենան է: Ճանապարհների մեծ մասը ասֆալտապատ է: Երկրում գործում են խոշոր միջազգային նշանակության օդանավակայաններ և նավահանգիստներ: 2009 թվականի սեպտեմբերի  9-ին Դուբայում բացվեց   առաջին մետրոպոլիտենը: Հասարակական փոխադրամիջոցներից գործում է նաև ավտոբուսը:

Ազգային նկարագիրը. ԱՄԷ-ն մահմեդական երկիր է: Այստեղ ընդունված չէ փողոց դուրս գալ ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց): Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները մոտենում են  Եվրոպական նորմերին: Տեղի բնակչության մեջ վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը, և դրա շնորհիվ ԱՄԷ-ում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոններ: Բնակչության ավանդական զբաղմունքներից են ձկնորսությունը, մարգարիտի մշակումը, արհեստագործությունը (գորգագործություն, ոսկերչություն, արծաթագործություն), օազիսային գյուղատնտեսությունը (մշակաբույսերի, արմավենիների, այգիների մշակում) և անասնապահությունը:

Տոները. Հունվարի 1` Նոր տարի, Eid-ul-Adha-ն, El am Hejir-ը` մահմեդական Նոր տարին,  Ashura — Muharrum/Dr.Babu Jagjivan Ram-ը, օգոստոսի 6-ը Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի ղեկավարման սկիզբը, դեկտեմբերի 2-ը Ազգային օրը (Al-Eid Al Watani (العيد الوطني)) և  Ռամադանի վերջը` Eid Al Fitr:

Ազգային խոհանոցը. ԱՄԷ-ի խոհանոցը գրեթե ամբողջությամբ վերցված է Լիբանանից: Ամենատարածված ուտեստներից են ալ հարիսը (պատրաստում են ցորենի հատիկներից  և գառան մսից), լուլա-քաբաբը, ալ մաջբուսը (շոգեխաշած գառան միս  բրնձով, լոլիկով և կարտոֆիլով), շաուրման, հումուսը, մուտաբալը` սմբուկի խավիար, թաբուլե` ցորենով և մաղադանոսով աղցան: Աղանդերից հատկապես հայտնի է կաթնաշոռով և սերուցքով տորթը` էշ ասարայը: Սեփական խոհանոցի բացակայությունը ԱՄԷ-ում լրացվում է արտասահմանյան ռեստորանների և արագ սննդի կետերի մեծ քանակությամբ. սկսած իտալական  տրատորիից, վերջացրած ճապոնական սուշի-բարերով:

 

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Կարդալ Արաբական Էմիրությունների մասին տուրիստական նորությունները >

Մեկնաբանություններ / կարծիքներ