«Ամենից ամենա» հյուրանոցները

Burj Al Arab hotel in UAE
Burj Al Arab hotel in UAE

«Ամենից ամենա» հյուրանոցների մեծ մասը գտնվում է Եվրոպայում` ամենափոքր, ամենանեղ: Դա ոչ միայն գեղեցիկ է հնչում, այլև գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:

Գերմանական Welt պարբերականը lastminute.de պորտալի հետ համատեղ կազմել են ցուցակ տասը հյուրանոցների համար, որոնց կողքին կարելի է օգտագործել «ամենա» սահմանումը: Պարզվել է, որ այդպիսի հյուրանոցների մեծամասնությունը գտնվում է Եվրոպայում:

Բացառություն է կազմում աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը` երկնաքեր-հյուրանոցը` The Ritz-Carlton Hong Kong-ը, որն ունի 118 հարկ և 500 մետր բարձրությամբ լողավազան: Այն գտնվում է Հոնգկոնգում:
Ամենաշատ աստղերի քանակով հյուրանոցը կառուցված է Դուբայում: Burj Al Arab հյուրանոցը, որը նախկինում համարվում էր նաև ամենաբարձրահարկը աշխարհում, գտնվում է յոթաստղանի կատեգորիայում:

Punta Grande hotel
Punta Grande hotel

Գինեսսի ռեկորդների գրքի համաձայն` աշխարհի ամենափոքր հյուրանոցը գտնվում է Կանարյան կղզիներից մեկում` Գիրոյում: Երեքաստղանի հյուրանոց Punta Grande-ի շինությունը կառուցվել է XVII դարում և գտնվում է հենց ափին, իսկ վատ եղանակներին նրա պատերին են բախվում բուռն ալիքները:

Ամենափոքրը.

Աշխարհի ամենափոքր հյուրանոցի հյուրերին կարող են տրամադրել ընդամենը չորս սենյակ և ռեստորան:

Ամենանեղ հյուրանոցը, որի լայնությունը կազմում է 3,28 մետր,

Clementin Old Town
Clementin Old Town

համարվում է Պրահայի չորսաստղանի Clementin Old Town հյուրանոցը: Տունը, որի մեջ տեղակայված է հյուրանոցը, ամենանեղն է Պրահայում և կառուցված է եղել դեռևս XIV դարում: Այժմ այն շրջապատված է քաղաքի հին մասի հնագույն շինություններով:

Ամենաթանկը.

Ամենաթանկարժեք համար ունեցող հյուրանոց է համարվում President Wilson-ը Ժնևում, որի արքայական համարը մեկ գիշերվա համար արժե 40.000 եվրո:

Այս գնի դիմաց առաջարկվում է 12 սենյակ, 12 լողասենյակ, բիլիարդի սեղան, մեծ

President Wilson
President Wilson

հեռուստացույց Flatscreen, դաշնամուր, ոչ մեծ ֆիտնես կենտրոն և հողահարթակ/բացօդիկ/ ` լճի տեսարանով: President Wilson-ի արքայական համարը նաև համարվում է ամենամեծը Եվրոպայում. տարածքը կազմում է 1600 քմ.:

Ամենամեծ գինու մառանը.

Մոնակոյում գտնվող Hotel de Paris հյուրանոցի գինու մառանը համարվում է ամենամեծը ոչ միայն հյուրանոցային պահոցների մեջ, այլև կարելի է ասել, ողջ աշխարհում: Փորվածքը ժայռում, որի վրա կառուցված է հյուրանոցը, հասնում է երկու կմ-ի: Մառանում պահվում են գինիներ, որոնց գները կազմում են կես միլիոն եվրո և

Hotel de Paris
Hotel de Paris - Monte Carlo, Monaco

ավելի: Հյուրանոցի մարգարիտը համարվում է գինին, որի մեկ շիշը հյուրերին կարժենա մի ամբողջ կարողություն:

Ամենաերկար բարի սեղանը.

Թուրքական Բելեկա քաղաքի Adam & Eve հինգաստղանի հյուրանոցում է գտնվում աշխարհի ամենաերկար բարի սեղանը: Այն խմիչքների դարակներով ձգվում է 96 մետր: Բացի այդ` այս հյուրանոցում է գտնվում նաև աշխարհի ամենալայն հյուրանոցային լողավազանը, որի երկարությունը 104 մետր է:

Adam & Eve hotel
Adam & Eve hotel
Booking.com
Booking.com
You might also like