Եկել է ժամանակը, որ խոշոր քաղաքների գլխավոր  հրապարակները ընդունեն ամանորյա տոնավաճառները: DailyMail-ը ներկայացնում է աշխարհի ամանորյա լավագույն տոնավաճառների վարկանիշային ցուցակը, որտեղ զբոսաշրջիկները կարող են ձեռք բերել հուշանվերներ, համտեսել համեղ խորտիկներ և գինիներ, իսկ գլխավորը` վայելել տոնական տրամադրությունը:

Պրահա, Չեխիա
Պրահայի ամանորյա  տոնավաճառը աշխարհի ամենագեղատեսիլ տոնավաճառներից մեկն է: Այն կբացվի նոյեմբերի 26-ին և կաշխատի մինչև Նոր տարի, ավելի ստույգ Պրահայում կլինի երկու տոնավաճառ. մեկը` Staromestske հրապարակում, մյուսը` Vaclavske-ում:

Բեռլին, Գերմանիա
Գերմանիայի տոնավաճառներից ամենանշանակալիցը բացվում է Բեռլինում նոյեմբերի 21-ից և գործում է մինչև դեկտեմբերի 31-ը:  Weihnachts Zauber տոնավաճառը երկրի ամենախոշորներից մեկն է և տեղակայված է Gendarmenmarkt հրապարակում:

Մադրիդ, Իսպանիա
Մադրիդի ամանորյա տոնավաճառը էքսցենտրիկ է, ուրախ, լատինական ոճով, տեղակայված է Plaza Mayor կենտրոնական հրապարակում:

Բիրինգհեմ, Մեծ Բրիտանիա
Թերևս, Բիրմինգհեմի տոնավաճառը գլխավորն է Մեծ Բրիտանիայում: Այն վառ է, գունավոր, աղմկոտ և իսկապես տոնական: Ֆրանկֆուրտյան  Frankfurt Christmas Market (Բիրմինգհեմը Ֆրանկֆուրտի քույր քաղաքն է, այդ իսկ պատճառով էլ տոնավաճռը այդպես է կոչվում) արդեն անցկացվում է 11 տարի, տեղակայված է Վիկտորիայի հրապարակում (Victoria Square) և անցկացվում է դեկտեմբերի 17-ից մինչև 23-ը: Հնարավոր է նաև այցելել հարևանությամբ տեղակայված արհեստների շուկա (Christmas Craft Fair), որը տեղակայված է Chamberlain և Centenary Squares հրապարակներում: Ինչպես նաև մոդայի սիրահարները  կարող են կատարել տոնական շքեղ գնումներ:

Հելսինկի, Ֆինլանդիա

Հելսինկիում` ամանորյա տոնավաճառում, ստեղծվում է հատուկ մթնոլորտ: Սուրբ Թոմասի տոնավաճառը` St Thomas Christmas Market, տեղակայված է Senaatintori հրապարակում և բաց կլինի դեկտեմբերի 7-ից մինչև 22-ը: Հյուրերին սպասվում է բազմաթիվ զվարճանքներ և հուշանվերներ:

Վինչեսթեր, Մեծ Բրիտանիա
Տոնական տոնավաճառներ քաղաքում սկսել են անցկացնել 2006 թվականից, սակայն արարողությունը այնքան հաջող էր ընթանում, որ դարձավ քաղաքի ամենահայտնի իրադարձությունը: Տոնավաճառը աշխատում է նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ը: Վինչեսթերը 11-րդ դարում եղել է Անգլիայի մայրաքաղաքը, և պահպանել է միջնադարյան քաղաքի մթնոլորտը, որն էլ զբոսնողներին յուրահատուկ զգացողություն է տալիս: Ամանորյա արձակուրդների ընթացքում քաղաքում  բացվում է սահադաշտ, որն էլ ուրախացնում է երեխաներին:

Լիլ, Ֆրանսիա
Լիլում ամանորյա տոնավաճառը աշխատում է նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 30-ը և տեղակայված է Place Rihour կենտրոնական հրապարակում:  Տոնավաճառում այցելուներին առաջարկում են համտեսել քաղցրեղեն, ձեռք բերեն ձայտից պատրաստված ավանդական խաղալիքներ, ինչպես նաև` առաջարկում են հուշանվերներ և դելիկատեսներ կանադական Քվեբեկից:

Նյու Յորք, ԱՄՆ
Նյու Յորքում Սուրբ Ծննդին բացվում է մի քանի տոնավաճառներ: Columbus Circle Holiday Market-ը  տեղակայված է կենտրոնական այգու մոտ գտնվող Կոլումբա հրապարկում (բաց է լինում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 24-ը) և Union Square Holiday Market-ը 14-րդ փողոցում և Բրոդվեյում, որտեղ կարելի է գնել օրգանական մթերքներ հենց ֆերմերներից (նոյեմբերի 18-ից մինչև 24-ը):

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ

Նշումներ