home Ճանապարհորդ, Մշակութային, Օրվա հետքերով Երկու թի, հենակներ և այլ տարօրինակ իրեր, որոնք գտնվել են «Օկտոբերֆեստից» հետո

Երկու թի, հենակներ և այլ տարօրինակ իրեր, որոնք գտնվել են «Օկտոբերֆեստից» հետո

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Աշխարհի ամենամեծ գարեջրային «Օկտոբերֆեստ» փառատոնի կազմակերպիչները ամփոփել են այն։ Երկուսուկես շաբաթվա ընթացքում  6,2 միլիոն հյուրերը խմել են  7,5 միլիոն լիտր փրփրուն ըմպելիք։ Այդ մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։

2017 թվականին  «Օկտոբերֆեստ» այցելել է 800 հազարով ավել մարդ, քան՝ անցյալ տարի։ Գարեջուրը ևս 1,4 լիտրով ավել է խմվել։

Օկտոբերֆեստ 2017

Եվս մեկ ամփոփիչ ցուցանիշ է հանդիսանում կորցրած իրերի քանակը։ Գտնված իրերի բյուրո է ուղարկվել ավելի քան չորս հազար իր։ Ամենից հաճախ հյուրերը կորցրել են բջջային հեռախոսներ, դրամապանակներ և անձը հաստատող փաստաթղթեր։ Բացի այդ, ցանկում հայտնվել են երկու թի, մանկական ավտոմոբիլային նստատեղեր, հենակներ, ատամնային պրոթեզ և նույնիսկ տաբատ։ Իսկ մի  «հաջողակ» զրկվել է ամուսնական մատանուց։

Ամեն տարի ոստիկանությունը, որն աշխատում է  «Օկտոբերֆեստի» համար, հաշվում է այն բաժակները, որոնք փառատոնի հյուրերը փորձում են իրենց հետ տանել՝ որպես հուշանվեր։ Դրանց թիվն հասել է  120 հազարի։ Հետաքրքիրն այն է, որ դրա համար ոստիկանությունը չի տուգանում, այլ՝ բանավոր  դիտողություն անում։

Օկտոբերֆեստ 2017

Հիշեցնենք, որ «Օկտոբերֆեստն» անցկացվում էր 184-րդ անգամ Մյունխենում սեպտեմբերի  16-ից հոկտեմբերի  3-ին։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում