home Հյուրանոցներ, Ճանապարհորդ TripAdvisor-ը կզգուշացնի հյուրանոցներում բռնաբարված զբոսաշրջուհիների մասին

TripAdvisor-ը կզգուշացնի հյուրանոցներում բռնաբարված զբոսաշրջուհիների մասին

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ճանապարհորդական TripAdvisor կայքը սկսել է հատուկ նշանով առանձնացնել այն հյուրանոցները, որտեղ զբոսաշրջիկներին բռնաբարել են․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  The New York Post թերթին։

Ծառայության ներկայացուցիչ Քևին Քարտերը հայտարարել է, որ նշանը կդրվի հյուրանոցի անվան կողքին դեպքից հետո շուրջ երեք ամիս։ Նա նշել է, որ այդ քայլը, առաջին հերթին, կարվի հնարավոր վտանգի մասին նախազգուշացնելու, ոչ թե հյուրանոցին «պատժելու» համար։ Այդ պատճառով հյուրանոցի էջերը, որտեղ բռնաբարություն է կատարվել, չեն հեռացվի կայքից։

Հյուրանոցներում բռնաբարության մասին տեղեկատվությունը կայքի խմբագիրները կվերցնեն նորություններից և օգտատերերի կարծիքներից։ Նշանն արդեն հայտնվել է մի քանի մեքսիկական հյուրանոցների էջերում։

Նոյեմբերի սկզբին ռեսուրսին մեղադրեցին ոչօբյեկտիվության մեջ․ օգտատերերը բողոքեցին, որ իրենց կարծիքները էլիտար հյուրանոցներում  մերսողների և անվտանգության աշխատակիցների արած բռնաբարությունների մասին հեռացվում են կայքից։  TripAdvisor-ի ներկայացուցիչները խոստացել են, որ կայքում կարծիքների քաղաքականությունը կդառնա ավելի թափանցիկ և ավելի մանրամասն կբացատրվի դրանց հեռացման պառճառները։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ