Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ավստրալիայում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել ավազե հոսթելում

Ավստրալիայի ափամերձ հատվածում՝ Բրիսբենից ոչ շատ հեռու, բացվել է հոսթել, որն ամբողջովին պատրաստված է Ոսկե լողափի  ավազից: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: Փոքրիկ հյուրանոցի կառուցման համար օգտագործվել է   24 տոննա նյութ:
Հոսթելում կառուցվել են  երկտեղանոց և ութտեղանոց  սենյակներ, ինչպես նաև՝ լաունջ գոտի, բար և վոլեյբոլի հրապարակ:

Ավազե հոսթել

Այս հոսթելում բնակության արժեքը սկսվում է  գիշերվա համար 5 եվրոյից: Այդ գինը ներառում է սնունդը, սերֆինգը և յոգայի պարապմունքը:

2016 թվականի ձմռանը Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին սառցե հյուրանոցը, որը կգործի ամբողջ տարի: Icehotel 365-ի տարածքում օդի ջերմաստիճանը հինգ-վեց աստիճան է: Որպեսզի այցելուները չսառչեն, նրանց տրամադրվում է տաք քնապարկեր: Սառցե հյուրանոցում գիշերն արժե 2450 շվեդական կրոն:

Booking.com
Booking.com
You might also like