Տուրիստական նորություններ և հոդվածներ

Զբոսաշրջիկներին հուշել են, թե ինչպես կարելի է խնայել ավիատոմս գնելիս, և դա դուր չի եկել ավաընկերություններին

Ակտարեր Զամանը ստեղծել է  Skiplagged.com կայքը, որը օգնում է զբոսաշրջիկներին գումար խնայել ինքնաթիռի տոմս գնելիս: Կայքում օգտատերերը կարող են գտնել հուշում, որի օգնությամբ կարելի է լուրջ գումար տնտեսել ավիատոմս գնելիս՝ օգտվելով տարանցիկ ինքնաթիռների հնարավորություններից: Օրինակ, եթե զգոսաշրջիկը պատրաստվում է Դալլասից մեկնել Լոս Անջելես, կայքը առաջարկում է գնել այլընտրանքային ուղղության տոմս դեպի Սան Ֆրանցիսկո՝ Լոս Անջելես տարանցիկ կանգառով:

 Skiplagged.com

Այնուհետև պարզապես մնում է ճիշտ տեղում իջնել ինքնաթիռից: Իհարկե, դա ոչ միշտ է համարվում մատչելի ճանապարհ, բայց շատ հաճախ ավիաընկերությունները, որոնք գրավում են ուղևորներին դեպի տարածաշրջայանին երթուղիները, նվազեցնում են տոմսերի գները:  Այս ռազմավարությունը, ցավոք, միայն աշխատում է, եթե գնվում է մեկ ուղղության  տոմս, և զբոսաշրջիկը իր հետ վերցնում է միայն ձեռքի ուղեբեռ: Բայց այս ամենն էլ բավարար էր, որպեսզի United-ը և Orbitz ամրագրման կայքը հայտարարեն, որ գործարարը զբաղվում է անազնիվ բիզնեսով, և պատրաստվում են Զամանից գանձել  75 000 դոլար կորցրած շահույթի դիմաց: Ակտարեր Զամանը ինքը նշում է, որ չի խախտել որևէ օրենք, միայն մյուսներին ցույց է տվել այն, ինչ գիտեն բոլոր նրանք, ովքեր ծանոթ են ավիացիոն խոհանոցին:

Booking.com
Booking.com
You might also like