Տուրիստական նորություններ և հոդվածներ

Զբոսաշրջիկներին առաջարկում են գիշերել ֆրանսիական քարանձավում

Ֆրանսիայի հարավում Օրնյակ Լ‘Ավան (Orgnac-l’Aven)  համայնքի տարածքում գտնվող խորը Aven Grotte La Forestière  քարանձավում զբոսաշրջիկներին առաջարկում են անսովոր գիշեր անցկացնել։

Ընդարձակ ստորգետնյա քարանձավը լի է ստալակտիտներով և ստալագմիտներով։ Ինչպես հաղորդում է Euromag.ru-ն՝ ճանապարհորդներին խոստանում են քուն  բացարձակ լռության մեծ հատուկ կախովի վրաններում, որտեղ կան ներքնակներ և տաք ծածկոցներ։

Գիշերակաց քարանձավում

Ընդհանուր առմամբ քարանձավում տեղադրված է վեցհոգանոց երեք վրան։ Քարանձավում գիշերելու արժեքը մեկ հոգու համար  90 եվրո է, ներառյալ՝ նախաճաշը։

Aven Grotte La Forestière քարանձավը բացվել է 1966 թվականին։ Այդ բնական տեսարժան վայրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն տարբերվում է իր յուրօրինակ «քարանձավային անտառով»։

Booking.com
Booking.com