Տուրիստական նորություններ և հոդվածներ

Զբոսաշրջիկը թղթային նամակ է ուղարկել ավիաընկերությանը և հասել փոխհատուցման

Մեր մոլորակի շատ բնակիչների համար նամականիշով ծրարով թղթային նամակը մնացել է անցյալում։ Դրանց եկել են փոխարինելու հարմարավետ էլեկտրոնային նամակները և բազմաթիվ հավելվածները։  Սակայն ԱՄՆ-ից զբոսաշրջիկին հաջողվել է պատասխան ստանալ ավիաընկերությունից հենց ձեռագիր նամակի շնորհիվ։

202119_story__hamberger

Ալեքս Համբերգերը գնել է առանց վերադարձի իրավունքի տոմս American Airlines ավիաընկերության Բուֆֆալո-Քանզաս Սիթի չվերթի համար։ Տղամարդը մտադիր է եղել այցելել քրոջը և նրա նորածին դստերը, սակայն թռիչքից մի քանի օր առաջ նրա առողջությունը վատացել է․ ինֆեկցիոն հիվանդությունը խառնել է ճանապարհորդի պլանները և ստիպել հրաժարվել ճանապարհորդությունից։

160525112536-alex-hamberger-niece-asleep-exlarge-169

Փոխելով թռիչքի ամսաթիվը՝ զբոսաշրջիկը ստիպված է եղել վճարել  $200 դոլար տուգանք։ Տղամարդը որոշել է ավիաընկերության գլխավոր գրասենյակ ուղարկել ձեռագիր նամակ՝ խնդրի մանրամասն բացատրությամբ և քրոջ ու նրա դստեր լուսանկարով։ Այս անսովոր մոտեցումը հուզել է ավիաընկերության ներկայացուցիչներին, ովքեր փոխհատուցել են զբոսաշրջիկին լրացուցիչ վճարները և թույլատրել ընտրել տոմս Քանզաս Սիթիի այլ չվերթի համար։

Booking.com
Booking.com
You might also like