home Ճանապարհորդ, Տուր հոդվածներ, Տուրիստական խորհուրդներ Ամենահամեղ պաղպաղակով թոփ-4 երկրները

Ամենահամեղ պաղպաղակով թոփ-4 երկրները

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հունիսի 10-ը նյամ-նյամի համաշխարհային օրն է։ Այսինքն, պաղպաղակի համաշխարհային օրը։ Անկասկած, տարվա այս կարևոր տոներից մեկը պետք է նշել մի բաժին (կամ մի քանի) սիրելի աղանդերով։ Իսկ մենք առաջարկում ենք պարզել, թե որ երկրներում են պատրաստում ամենահամեղ պաղպաղակները։

Ջելատո

Անխոս, Եվրոպայի ամենահամեղ պաղպաղակներից մեկը պատրաստում են Իտալիայում։ Այս կրեմանման և խիտ հյուսվածքով աղանդերը հալվում է սովորական պաղպաղակից ավելի դանդաղ օդի քիչ պարունակության պատճառով։ Յուրաքանչյուր վարպետի մոտ ջելատոն ստացվում է տարբեր համով և հոտով, այնպես որ, Իտալիայում այն համտեսեք բոլոր այն ջելատերիաներում, որտեղ կլինեք։ Եվ չմոռանաք խմել ջելատո-շոկոլատո։

Ջելատո, Իտալիա

Ջելատո, Իտալիա

Ջելատո, Իտալիա

Սառեցված յոգուրտ

Արդարության համար պետք է նշել, ու հունական սառեցված յոգուրտը այնքան էլ պաղպաղակ չէ։ Բայց սա շատ համեղ քաղցրասառը աղանդեր է, որն անպայման պետք է փորձել Հունաստան այցելելիս։ Քաղցրավենիքը մատուցվում է հատուկ կրպակներում, որտեղ յոգուրտից բացի կան բազմաթիվ հավելումներ՝ հատապտուղ, կոնֆետներ, մյուսլի։

Սառեցված յոգուրտ, Հունաստան

Սառեցված յոգուրտ, Հունաստան

Սառեցված յոգուրտ, Հունաստան

Մոլեկուլային պաղպաղակ

Շատ անսովոր աղանդեր է հորինել բրիտանացի խոհանոցային ալքիմիկ Հեստոն Բլյումենտալը։ Մոլեկուլային պաղպաղակը պատրաստվում է հեղուկ ազոտի վրա և պինդ վիճակում մնում ընդամենը մի քանի րոպե, որից հետո հոսում է ափսեի մեջ գունավոր ջրի տեսքով։ Այն ունի տարբեր համեր։

Լավ նորություն է այն, որ այս անսովոր պաղպաղակը համտեսելու համար պարտադիր չէ մեկնել Մեծ Բրիտանիա։ Աղանդերը այնքան պոպուլյար է դարձել, որ այն կարելի է հանդիպել աշխարհի շատ այլ քաղաքներում ևս։

Մոլեկուլային պաղպաղակ, Մեծ Բրիտանիա

Մոլեկուլային պաղպաղակ, Մեծ Բրիտանիա

Մոլեկուլային պաղպաղակ, Մեծ Բրիտանիա

«Հարբած պաղպաղակ»

«Պաղպաղակի երեք գնդիկն հավասար է մեկ գավաթ գարեջրի»․ այսպիսի կարգախոսով է իր հյուրերին դիմավորում Սինգապուրի ամենահայտնի պաղպաղակի սրճարանը։ Իրենց տեսականին համալրելով ալկոհոլային համով՝ հաստատության սեփականատերը ստացել է յուրօրինակ արտադրանք, որի համար այժմ զբոսաշրջիկները մեծ հերթ են կանգնում։ Ուրիշ որտե՞ղ կարելի է համտեսել   աբսենտի, ռոմի կամ Գիննեսսի  պաղպաղակ։

Հարբած պաղպաղակ, Սինգապուր

Հարբած պաղպաղակ, Սինգապուր

Հարբած պաղպաղակ, Սինգապուր

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում