home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ, Մշակութային, Տուր. առաջարկներ, Քաղաքներ Էյֆելյան աշտարակում կթույլատրվի գիշերել Եվրո-2016-ի ընթացքում

Էյֆելյան աշտարակում կթույլատրվի գիշերել Եվրո-2016-ի ընթացքում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Մի քանի հաջողակներ հնարավորություն կունենան գիշերել Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի խորհրդանիշում 2016  թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։ Այս յուրօրինակ ակցիայի մասին հայտարարել է  HomeAway բնակարանի վարձակալության ծառայությունը։

Էյֆելյան աշտարակում գիշերելու համար պետք է հայցաթերթիկ լրացնել և պատմել, թե ինչ կանեիք դուք մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրում գտնվող բնակարանում։ Ծառայության ադմինիստրացիան կընտրի  4 հաղթողի հունիսի 10-ին։ Յուրաքանչյուր հաջողակ կարող է իր հետ Էյֆելյան աշտարակ տանել մինչև հինգ ընկեր։ iՓարիզի կենտրոնում գիշեր անցկացնելուց բացի, հաղթողները նվեր կստանան նաև դեպի Ֆրանսիա ավիատոմսը։ Ինչպես նաև՝ ֆուտբոլային մրցաշարի խաղերից մեկի տոմս, որը կանցկացվի Ֆրանսայում հունիսի 10-ից հուլիսի  10-ին։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում