Եվրոպայի ամենավատ վարորդներ են ճանաչվել իտալացիները

Ավտովթարի ենթարկվելը այլ երկրում այնքան էլ հաճելի արկած չէ ճանապարհորդի համար, այդ պատճառով պետք է լինել առավել ուշադիր ղեկին։ Ավտոմեքենաներով ճանապարհորդող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում հատկապես ուշադիր լինել Իտալիայի և Հունաստանի ճանապարհներին․ այսպիսին են Fondazione VINCI Autoroutes ասոցացիայի անցկացրած չորսամյա ուսումնասիրության արդյունքները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ամենինց վատ վարում են իտալացի վարորդները, իսկ շվեդները, ընդհակառակը, ճանաչվել են ամենաուշադիր ավտովարորդները։ Ամենաանպատասխանատու վարորդների հնգյակում են հայտնվել նաև հույները, ֆրանսիացիները և իսպանացիները։

«Ամենաճիշտ» վարորդների հնգյակում շվեդներից բացի հայտնվել են գերմանացիները, հոլանդացիները և անգլիացիները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ իտալացիների 32%-ը ղեկին խոսում է սմարթֆոնով, 60%-ը մոռանում է միացնել շրջադարձ ազդանշանի լույսը, իսկ 31%-ը վարում է առանց անվտանգության գոտու։ Բացի այդ, ճանապարհային պատահարի դեպքում իտալացիների  25%-ը դուրս է գալիս մեքենայից մյուս վարորդի հետ «հարցեր պարզելու»։

Booking.com
Booking.com
You might also like