home Հետաքրքիր փաստեր Աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը անվճար բաց է զբոսաշրջիկների համար

Աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը անվճար բաց է զբոսաշրջիկների համար

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Զբոսաշրջիկներին թույլ են տվել անվճար այցելել աշխարհի ամենամեծ FAST ռադիոաստղադիտակը, որը գտնում է Չինաստանում։ Այդ մասին իր Facebook-յան էջում հայտնել է  People’s Daily թերթը։

Այցելուների թիվը սահմանափակվում է օրական երկու հազար մարդով։ Ինչպես նշում են չինացի լրագրողները՝  FAST-ը համարվում է ամենազգայուն ռադիոաստղադիտակը աշխարհում և կարող է հայտնաբերել բջջային ազդանշանն անգամ Լուսնի վրա։

Կանխելու համար սարքի շահագործման հնարավոր խաթարումը՝ զբոսաշրջիկները պետք է պահակակետում թողնեն իրենց բոլոր գաջեթները, այդ թվում՝ բջջային հեռախոսները և թվային տեսախցիկները։

FAST-ը շահագործման է հանձնվել   2016 թվականի սեպտեմբերին։ Այն գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքի Գույչժոու նահանգում։ Ռադիոաստղադիտակի ռեֆլեկտորի տրամագիծը կազմում է 500 մետր, նրա տարածքը 30 ֆուտբոլային դաշտի չափ է։ FAST-ի ստեղծումն արժեցել է շուրջ  180 միլիոն դոլար։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում