home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Սանկտ Պետերբուրգում կբացվի աշխարհի ամենամեծ պլանետարիումը

Սանկտ Պետերբուրգում կբացվի աշխարհի ամենամեծ պլանետարիումը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Նոր պլանետարիում կբացվի Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 4-ին՝ Ազգային միաբանության օրը։ Այն կլինի ամենամեծն աշխարհում․ պլանետարիումի գմբեթի տրամագիծը կլինի  37 մետր, որը երկու մետրով մեծ է ճապոնական  Nagoya City Science Museum-ի տրամագծից, որը մինչ օրս համարվում է ամենամեծը։

Նոր պլանետարիումը կտեղակայվի Շրջանցիկ ջրանցքի ափին գտնվող գազապահեստարանի պատմական շենքում։ Ինչպես հայտնում է The Village-ը՝  4 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պլանետարիումը կունենա աստղային սրահ, թանգարան, վիրտուալ իրականությամբ ինտերակտիվ սրահ, դասասենյակներ և աստղադիտարան։

Տոմսերի նախնական վաճառքն արդեն մեկնարկել է։ Այն արժե 250-ից  350 ռուբլի։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ