Տուրիստական նորություններ և հոդվածներ

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը կբացեն Դուբայում

The Gevora hotel-ը նախորդ ռեկորդակիրից բարձր կլինի մեկ մետրով։

Արաբական Միացյալ Էմիրություններում կառուցել են աշխարհում ամենաբարձր հյուրանոցը։ Նոր  75-հարկանի շենքի բարձրությունը  356 մետր է։ The Gevora hotel-ը ընդամենը մեկ մետրով է բարձր նախկին ռեկորդակիրից՝  JW Marriott Marquis-ից, որը նույնպես գտնվում է Դուբայում․ գրում է «Мир24»-ը։

The Gevora հյուրանոցը գտնվում է Շեյխ Զաեդի փողոցում, որը հայտնի է  զբոսաշրջիկների շրջանում բազմաթիվ առևտրային կենտրոնների հարևանության շնորհիվ։ Հյուրանոցի Instagram-յան էջում տեղադրված լուսանկարները պատկերացում են տալիս շքեղ հյուրանոցի ներքին հարդարանքի մասին։ Ինտերիերում գերակշռում  է  ոսկեգույնը, իսկ տանիքից բացվում է  հրաշալի տեսարան դեպի քաղաքը։

 The Gevora hotel, Դուբայ, ԱՄԷ

Հյուրերին մտադիր են տեղավորել 528  համարներում, որոնք տեղ են գտել աշտարակի  75 հարկերում։  The Gevora Hotel-ում կա նաև լողավազան, ջակուզի և սպա սրահ, արևելյան և միջերկրածովյան խոհանոցով չորս ռեստորան։ Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը խոստանում են բացել առաջիկա երեք ամսվա ընթացքում․ գրում է Newsru-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի ամենաբարձր կառույցը նույնպես գտնվում է Դուբայում։ 2010 թվականին բացված Burj Khalifa երկնաքերը  ունի  828  մետր բարձրություն։ Բայց արդեն 2016 թվականին ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ Դուբայում սկսվել է նոր երկնաքերի շինարարությունը, որը  100 մետրով բարձր կլինի ներկայիս առաջատարից։ Ակնկալվում է, որ  2020 թվականին պատրաստ  The Tower աշտարակը կունենա 928 մետր բարձրություն։

 The Gevora hotel, Դուբայ, ԱՄԷ

Booking.com
Booking.com
You might also like