home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Անօդաչու թռչող տաքսու աշխատանքը ցուցադրել են տեսանյութով (Վիդեո)

Անօդաչու թռչող տաքսու աշխատանքը ցուցադրել են տեսանյութով (Վիդեո)

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Airbus ընկերության ներկայացուցիչները համակարգչային գրաֆիկայի օգնությամբ ստեղծել են տեսանյութ, որում ներկայացվում է իրենց անօդաչու թռչող  Vahana տաքսու աշխատանքը։ Այն հրապարակվել է Vimeo  վիդեոհոսթինգում։

Տեսանյութում Դեբորա (Deborah)  անունով կինը կանչում է օդային տաքսի բջջային հավելվածի օգնությամբ։ Դրանով նա Սան Խոսե քաղաքից ուղևորվում է  Սան Ֆրանցիսկո։ Թռիչքն արժենում է 77 դոլար։

Ինչպես նշում է  The Verge պորտալը՝ Դեբորայի ճանապարհորդությունը տևում է 18 րոպե։ Միևնույն ժամանակ, նույն ճանապարհը ավտոմեքենայով կտևեր մի քանի ժամ՝ հաշվի առնելով խցանումները։

Vahana-ն գտնվում է մշակման փուլում։ Ակնկալվում է, որ մեքենան, որը նախատեսված է մեկ ուղևորի համար, կունենա ութ պտուտակ և կկարողանա կատարել ուղղահայաց թռիչք և վայրէջք։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ