home Հյուրանոցներ, Ճանապարհորդ Գերմանիայում զբոսաշրջուհին հյուրանոցից պահանջել է բացահայտել իր երեխայի հոր ինքնությունը

Գերմանիայում զբոսաշրջուհին հյուրանոցից պահանջել է բացահայտել իր երեխայի հոր ինքնությունը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Զբոսաշրջուհին, ում անունը չի նշվում, Գալլե քաղաքի հյուրանոցում մնացել է ընդամենը 3 գիշեր։ Սակայն այդ կարճատև հանգստից ինը ամիս անց նա երեխա է ունեցել հյուրանոցի այցելուներից մեկից։ Ընդ որում, երեխայի հոր ինքնությունը հայտնի չէ, ինչն էլ հենց նա հանձնարարել է բացահայտել հյուրանոցի ներկայացուցիչներին։

Հաճախորդը, ով հիշում է իր մեկ գիշերվա կողակցի միայն անունը, դատական հայտ է ներկայացրել հյուրանոցի դեմ։ Նրա հիմնական մեղադրանքը եղել է իր երեխայի հոր մասին ամբողջական տեղեկատվության գաղտնիության պահպանումը։ Հարկ է նշել, որ երեխայի ծնունդից արդեն 7 տարի է անցել, իսկ միայնակ մորը միայն հիմա է պետք եկել երկրորդ ծնողի ֆինանսական աջակցությունը։

Ցավոք, կնոջ հայտը դատարանը մերժել է։ Ցանկացած հյուրանոցի հյուրերի անձնական տվյալները, ըստ օրենքի, համարվում են խիստ գաղտնի և չեն կարող փոխանցվել, վաճառվել կամ հանձնվել երրորդ անձի։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում