Բորտուղեկցորդուհին ստիպված է եղել հանգստացնել Ջենիֆեր Լոուրենսին (Վիդեո)

Ըստ ավիաուղևորների՝ դերասանուհին սթափ է եղել։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը արել են ինքնաթիռի ուղևորները, որով «Սուպերբոուլի» խաղի նախօրեն թռչել է Ջենիֆեր Լոուրենսը։ Ցանկանալով աջակցել իր սիրելի թիմին՝ Philadelphia Eagles-ին, Ջեինֆերը մոտեցել է ինտերկոմին (բանակցային սարք) և սկսել ստիպել մարդկանց կրկնել հայտնի կոչերգը։

Ուղևորների մեծ մասի արձագանքը բացասական է եղել, բայց նրանցից ոչ ոք չի խնդրել դերասանուհուն լռել, բացի՝ բորտուղեկցորդուհուց։ Հաղորդվում է, որ Ջենիֆեր Լոուրենսը սթափ է եղել, այդ պատճառով նրա արարքը ինքնաթիռի ուղևորները ընկալում են՝ որպես  ադրենալինի և ոգևորության արդյունք (զարմանալի չէ, քանի որ շատ ամերիկացիների համար «Սուպերբոուլը» համարվում է տարվա ամենակարևոր սպորտային իրադարձությունը)։

Մեկ այլ վարկածով՝ Լոուրենսը կարող էր պարտված լինել ընկերներից մեկի հետ կնքած գրազը։ 

«Հե՜յ, սա օդաչուն չէ, այլ՝ ես՝ Ջենիֆեր Լոուրենսս։ Այսօր փետրվարի չորսն է, Սուպերբոուլի կիրակին։ Մենք բոլորս գիտենք՝ դա ինչ է նշանակում։ Կարո՞ղ եմ ձեզ խնդրել ինձ հետ երգել․ «Թռչեք, արծիվներ, թռչեք»։ Հապա, թռչեք, արծիվներ, թռչեք»։

Ինտերկոմով հնչած դերասանուհու խնդրանքը կատարել են ուղևորներից մի քանիսը, իսկ մյուսները բացասական են արձագանքել դրան։ Նկատելով դա՝ բորտուղեկցորդուհին մոտեցել է Լոուրենսին և խնդրել կարգապահություն պահպանել։ Կարծես թե, այս անգամ  «Քաղցած խաղերի» աստղի արարքը լուրջ հետևանքների չի հանգեցրել։

Booking.com
Booking.com