Տուրիստական նորություններ և հոդվածներ

Fodor‘s պարբերականը հրապարակել է վայրերի ցանկ, որտեղ չարժե այցելել 2018 թվականին

Ամեն տարի մեր մոլորակում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, որոնք ազդում են համաշխարհային քաղաքականության, տնտեսության և էկոլոգիայի վրա։ Այդ պատճառով տուրիզմի ներկայացուցիչների գլխավոր խնդիրներից մեկն էլ առաջիկա ճանապարհորդական տարում այս կամ այն երկրում սպասվող խնդիրների, վտանգների և սպառնալիքների մասին տեղեկատվության հրապարակումն է։

Ամստերդամ, Նիդեռլանդներ

Խոշորագույն Fodor‘s զբոսաշրջային պարբերականը հրապարակել է 5 տուրիստական ուղղությունների ցանկ, որտեղ չարժե այցելել  2018 թվականին։

1.Գալապագոսյան կղզիներ, որի բուսական և կենդանական աշխարհը տուժում է զբոսաշրջիկների ներկայությունից և գործողություններից;
2. Երկրներ և քաղաքներ, որտեղի բնակիչները ցանկանում են հանգստանալ զբոսաշրջիկներից՝ Պերու, Ամստերդամ, Բարսելոնա, Վենետիկ;

Թաջ Մահալ, Հնդկաստան

3. Թաջ Մահալ, որի ռեստավրացիան կտևի ամբողջ տարի;
4. Թայլանդական Պհանգնգա նահանգ, որը լի է օտարերկրյա հյուրերով;
5. Մյանմա, որի ռազմական իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են խախտում մարդու իրավունքներն ու ազատությունը։

Մյանմա

Booking.com
Booking.com
You might also like