Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ուղևորը 2 կիլոգրամ ոսկի է մոռացել ինքնաթիռում

Չանգիից (Սինգապուր) ժամանած ինքաթիռի սրահի մաքրումը իրականացրած սանիտարական ծառայության աշխատակիցները գտել են  յուրաքանչյուրը 1 կգ կշռող 2 ոսկու սալիկ։ Միջադեպը տեղի է ունեցել հնդկական Մադուրայ քաղաքի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Ոսկին հայտնաբերվել է փրկարարական ժիլետի մեջ թաքցրած նստատեղերից մեկի տակ։ Ըստ նախնական վարկածի՝ այն տեղափոխվել է ապօրինի։ Այժմ ոստիկանությունը փորձում է  պարզել մաքսանենգի ինքնությունը։

Հայտնաբերված թանկարժեք մետաղի արժեքը կարող է գերազանցել 77 000 USD դոլարը։ 

Booking.com
Booking.com