Համացանցում հայտնվել է Դի Կապրիոյի նոր էկոառողջարանը

Համացանցում հրապարակվել են Բելիզի Blackadore Caye կղզում գտնվող համանուն էկոառողջարանի նախագծի նկարները, որը պատկանում է Լեոնարդո Դի Կապրիոյին։ Ինչպես հայտնում է  Lenta-ն՝ հյուրանոցային համալիրը մտադիր են բացել  2018 թվականին։

Առողջարանն ունի  68 վիլլա և  48 մասնավոր տուն։ Յուրաքանչյուր օբյեկտի արժեքը կազմում է հինգից 15 միլիոն դոլար։

Blackadore Caye, Բելիզ

Ինչպես նշվում է նախագծի կայքում՝ առողջարանը կգործի ամբողջությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրներով։ Շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնին հասցնելու համար նախագծի հեղինակները աշխատել են  12 տարի․ Դի Կապրիոն կղզին գնել է  2005 թվականին  1,75 միլիոն դոլարով։

Այդ ընթացքում այստեղ կատարվել է մանգրենի անտառների փոխպատվաստում, իսկ ջրի տակ հայտնվել են արհեստական խութեր, որոնք կհեշտացնեն ծովային կենդանիների կյանքը։

Blackadore Caye, Բելիզ

Booking.com
Booking.com
You might also like