home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ «Աշխարհի ամենաանօգուտ օդանավակայանը» ընդունել է առաջին կանոնավոր չվերթը

«Աշխարհի ամենաանօգուտ օդանավակայանը» ընդունել է առաջին կանոնավոր չվերթը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինեի կղզում գտնվող օդանավակայանը հոկտեմբերի 14-ին ընդունել է առաջին կանոնավոր ուղևորատար չվերթը․ այս մասին գրում է  Daily Mail-ը։

Կղզում վայրէջք է կատարել հարավաֆրիկյան  SA Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացրել է վեցժամանոց թռիչք Յոհանեսբուրգից։ Ինքնաթիռում եղել են  78 մարդ։ Նման չվերթները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ։

Սուրբ Հեղինեի կղզում բնակվում է շուրջ  4,5 հազար մարդ։ Օդանավակայանի շինարարությունը Մեծ Բրիտանիային արժեցել է 285 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ընդ որում, կոնստրուկտորները թույլ են տվել մի շարք սխալներ, որի արդյունքում օդանավակայանը որոշ ժամանակ չէր կարողանում ընդունել մեծ ինքնաթիռներ։ Այդ պատճառով օդանավակայանը բրիտանական ԶԼՄ-ներում ստացել է   «աշխարհի ամենաանօգուտ» անվանումը։

Սուրբ Հեղինեի կղզի

Առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ օդանավակայան է  վայրէջք կատարել կառուցումից միայն մեկ տարի անց՝  2017 թվականի մայիսին։

Սուրբ Հեղինեի կղզին հայտնի է Նապոլեոն Բոնապարտի շնորհիվ, ով այստեղ աքսորված է եղել կյանքի վերջին տարիներին։ Կղզու զբոսաշրջային արդյունաբերությունը հիմնականում հիմնված է հենց այդ պատմական փաստի վրա։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում