Ամենատարօրինակ իրերը, որոնք փորձել են անցկացնել օդանավի սրահ

Ավիաուղևորներից շատերը նախաթռիչքային ստուգումից հետո ստիպված են լինում օդանավակայանում թողնել որոշ ավելորդ իրեր, ինչպիսիք են՝ շշով օղին, մկրատը և նույնիսկ շատ յուղոտ պանիրը: Բայց մյուս կողմից, միշտ լինում են մարդիկ, ովքեր փորձում են տեղափոխել տարօրինակ իրեր: Jetcost  ճանապարհորդական կայքը ներկայացրել է ամենատարօրինակ իրերի թոփ-10-ը, որոնք ուղևորները փորձել են իրենց հետ տանել ինքնաթիռի սրահ:

Turtle hamburger

1.Կրիան համբուրգերի մեջ: Այդ կերպ մի չինացի փորձել է ինքնաթիռի սրահ բերել իր կենդանուն: 
2.Զենք և զինամթերք երեխայի խաղալիքի մեջ: Զենքի տեղափոխման այսպիսի փորձի են հանդիպել ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկի անվտանգության աշխատակիցները: 
3.Տզրուկներ: Հարավային Կորեայի մի բնակչուհի ձերբակալվել է Գուանչժոուի օդանավակայանում, երբ փորձել է ինքնաթիռի սրահ տանել տզրուկների, որոնց թաքցրել է բերանում: 
4.Յոթ օձ և երեք կրիա: Տղամարդը փորձել է Մայամիից Բրազիլիա թռչող ինքնաթիռ բարձրացնել յոթ օձ և երեք կրիա, որոնք պահված են եղել շալվարի ներսից կարված հատուկ գրպաններում:
5.Դիակ՝ հաշմանդամի սայլակում: Գերմանիայի երկու բնակչուհի փորձել են  91-ամյա ծերունու դին ներկայացնել որպես քնած ուղևոր: Այդ կերպ նրանք ցանկացել են ծերունու մարմինը Լիվերպուլից ուղարկել Բեռլինի հարազատներին: 
6. Կոկորդիլոս պայուսակում: Ուղևորներից մեկը ինքնաթիռի սրահ է անցկացրել կոկորդիլոս, որը թռիչքի ընթացքում փախչել է  և սկսել հարձակվել մարդկանց վրա: Առաջացած խուճապի արդյունքում ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը և ընկել: Կոկորդիլոսը ողջ է մնացել, բայց նրան սպանել են փրկարարները: 
7. Գանգ և մարդու մի քանի ատամներ հայտնաբերվել են մի ուղևորի մոտ Ֆորտ Լոուդերդեյլ օդանավակայանում:
8.«Աստղային պատերազմներից» լազերային սուր: Հայտնաբերվել է ամերիկյան օդանավակայանի աշխատակիցների կողմից: 
9.Կապիկ: Նյու Դելիի օդանավակայանում Դուբայ թռչող մի տղամարդու զննության ժամանակ գտնվել է կապիկ, որին ուղևորը թաքցրել էր իր ներքնազգեստում: 
10.Դանակ մայոնեզի տարայում: Գտնվել է Նյու Յորքի օդանավակայանում: 

Booking.com
Booking.com
You might also like