home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Գտնվել են Երկրի վրա կյանքի ամենահին հետքերը

Գտնվել են Երկրի վրա կյանքի ամենահին հետքերը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ավստրալիայի և Նոր Զելանդիայի գիտնականները գտել են գիտությանը հայտնի ամենահին միկրոօրգանիզմների մնացորդները։ Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում, որի մասին կարճ հայտնում է Նոր Հարավային Ուելսի համալսարանը (Ավստրալիա)․ գրում է Lenta-ն։

Գտնված միկրոօրգանիզմների բրածոների տարիքը գնահատվում է 3,48 միլիարդ տարեկան։ Դրանք գտնվել են Արևմտյան Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պիլբարա շրջանում, որտեղ հնում հրաբուխ է գործել։

Ավելի վաղ Երկրի վրա ապրած ամենահին արարածները համարվում էին Հարավային Աֆրիկայում գտած միկրոօրգանիզմները։ Նրանց տարիքը գնահատվել է 2,9 միլիարդ տարեկան։

Գիտնականների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ կյանքը Երկրի վրա սկսվել է ոչ թե ջրի մեջ, այլ ցամաքում։ Մասնագետների կարծիքով՝ գրեթե այդ կերպ նոր միկրոօրգանիզմներ կարող էին հայտնվել նաև Մարսի վրա։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ