Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ամենանորարական լողափնյա շեզլոնգները հայտնվել են Իբիցայում

Յուրաքանչյուրը ավելի քան 50  հազար եվրո արժողությամբ 200 շեզլոնգ ձեռք է բերել իսպանական Իբիցա կղզու Blue Marlin առողջարանը (Բալեարյան կղզիներ): Գերժամանակակից շեզլոնգները հանդիսանում են ինժեներական արվեստի ստեղծագործությունը. դրանց վրա 5 հազար աշխատանքային ժամ աշխատել են  Simba բրիտանական ընկերության մասնագետները:

Նորարարական շեզլոնգ

Ինչպես հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը՝ շեզլոնգներն ունեն կարգավորվող բարձրություն, 360 աստիճան պտտվելու հնարավորություն, պաշտպանիչ ծածկ, որն ստեղծում է մայր մտնող արևի էֆեկտով արհեստական լուսավորություն, վարդաջրի և լոսյոնի ցողաշիթ և գլխի համար հատուկ հենակ: Շեզլոնգի ներքնակը պատրաստված է խոնավությունը ներծծող կտորից, այն «հիշում է» հանգստացողի  մարմնի ձևը: Բացի այդ, շեզլոնգն ունի բջջային հեռախոսի հատար նախատեսված տեղ, սառեցնող հարթակ խմիչքների համար և անձնական իրերը պահելու պահատուփ: Զբոսաշրջիկները նաև կարող են Wi-Fi-ով օգտվել ինտերնետից՝ առանց շեզլոնգից հեռանալու:

Նորարարական շեզլոնգ

Booking.com
Booking.com
You might also like