home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ, Տուր հոդվածներ Օրենքներ, որոնց Անգլիայի թագուհին պարտավոր չէ հետևել

Օրենքներ, որոնց Անգլիայի թագուհին պարտավոր չէ հետևել

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բացարձակ միապետությունը Միացյալ Թագավորությունում արդեն վաղուց անցյալում է, բայց Նորին Մեծություն Ելիզավետա  II թագուհին շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Այդ բարձր կարգավիճակը նրան տալիս է մի շարք արտոնություններ, օրինակ, նա սպիտված չէ հետևել մի շարք օրենքների իր իսկ երկրում։

Նորին Մեծությանը անձագիր հարկավոր չէ։ Բանն այն է, որ երկրում անձնագիր հանձնում են Թագուհու անունից, իսկ ինքն իրեն այն տալ չի կարող։ Այդ պատճառով, անձը հաստատելու համար  (այդ թվում՝ սահմանն անցնելու համար) Նորին Մեծությանը բավարար է ներկայացնել իր ցանկացած լուսանկար․ թղթադրամը ևս կգործի։

Նույնը վերաբերվում է նաև վարորդական իրավունքներին։ Ելիզավետա II-ը այն ունի (ստացել է այն ժամանակ, երբ դեռ թագուհի չէր), բայց նա իրավունք ունի վարել մեքենան առանց դրանց։ Ի դեպ, արագությանը հետևել ևս նրան չի պարտադրվում։ Իհարկե, այդ տարիքում նա դժվար իրեն մեծ արագություն թույլ տա, բայց եթե ցանկանա, ապա՝ կարելի է։ Իսկ թագավորական ընտանիքին այդ արտոնությունը տրված չէ։ Օրինակ, արքայադուստր Աննան 2001 թվականին տուգանվել է 400 GBR արագությունը գերազանցելու համար։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում