Տուրիստական նորություններ և հոդվածներ

ԱՄԷ-ի խոշորագույն թեմատիկ այգին կբացվի Դուբայում

Օգոստոսի 15-ին Դուբայում կբացվի թեմատիկ զվարճանքների համալիր ընտանեկան հանգստի համար՝ IMG Worlds of Adventure։ Զվարճանքների փակ այգին, որը  գտնվում է Դուբայլենդ (Dubailand) թաղամասում, զբաղեցնում է շուրջ 140 հազար քառակուսի մետր տարածք և միավորում չորս խաղային տարածք՝  Cartoon Network և Marvel, դինոզավրերի Lost Valley-Dinosaur Adventure այգին և նրան կից   IMG Boulevard-ը։

IMG-Worlds-of-Adventure-11-1-825x464

Marvel գոտում տեղ կգտնեն Սարդ-մարդուն, Տորին, Երկաթե մարդուն, Կապիտան Ամերիկային և այլ հերոսների նվիրված ատրակցիոնները։ Cartoon Network հատվածում երեխաները կարող են հաղթել չար ռոբոտ Մաջո Ջոջոյին, զբոսնել Ֆինի և Ջեյքի հետ և փրկել Համբոլա աշխարհը։ Կարուսելները, ամերիկյան բլրակներն ու սաֆարին սպասում են փոքրիկ այցելուներին «Կորուսյալ աշխարհ» գոտում, իսկ  IMG Boulevard-ում այցելուները կտեսնեն անիմատորների և փողոցային արտիստների ելույթները։ Այգու տարածքում տեղ կգտնեն նաև ռեստորաններ և խանութներ։

slide2-800x426

Ընդհանուր առմամբ, այգու տարածքում կգործի 20 թեմատիկ խանութ և 28 ռեստորան ու սրճարան։ Ակնկալվում է, որ միաժամանակ IMG Worlds of Adventure համալիր կարող է այցելել 30 հազար մարդ։

Տոմսի արժեքը 300 դիրհամ է ($82) մեծահասակների համար և  250 դիրհամ ($68) երեխաների համար։ Տոմսը թույլ է տալիս ամբողջ օրվա ընթացքում օգտվել 20 ֆիրմային ատրակցոններից, այդ թվում՝ ամերիկյան բլրակներից և   5D-կինոթատրոնից։

Booking.com
Booking.com
You might also like