Եվրոպայում հյուրանոցային ցանցը առաջարկում է կանանց առանձին համարներ

Տաքսի ծառայություններից հետո հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները նաև սկսել են առաջարկել հատուկ ծառայություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այսպիսով, Եվրոպայի Leonardo Hotels հյուրանոցային ցանցը առաջարկում է կանանց ամրագրել հատուկ իրենց համար նախատեսված համարներ և հանգիստն անցկացնել լիարժեք անվտանգության մեջ:

Բիզնես ճանապարհորդների համար նախատեսված հյուրանոցները առաջարկում են իրենց հաճախորդներին զբաղեցնել այն համարները, որոնք սպասարկում են միայն կանայք: Հարկ է նաև նշել, որ տղամարդկանց հատկացված են առանձին հարկեր, իսկ դա նշանակում է, որ տարբեր սեռի հյուրերը չեն բախվի միմյանց նույնիսկ միջանցքում:

Կանանց համարներ եվրոպական հյուրանոցում

Այդպիսով, այն կանայք, ովքեր իրենց հարմարավետ չեն զգում միայնակ ճանապարհորդելիս, կարող են վստահ լինել իրենց բնակության անվտանգության և հանգստության մեջ:

Լրացուցիչ ծառայությունների ցանկում է նաև ամեն սենյակում մաշկի խնամքի պարագաների և ցանկացած ճաշակի ամսագրերի  առկայությունը:

Այդ ծառայությունը հասանելի է Էդինբուրգի, Բադեն Բադենի, Քյոլնի, Մյունխենի, Մանհեյմի և Մայնի Ֆրանկֆուրտի  Leonardo Hotels հյուրանոցներում:

Booking.com
Booking.com
You might also like