home Ճանապարհորդ, Սպորտային Հայտնի են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

Հայտնի են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում և Լոս Անջելեսում։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Reuters-ին։

Այս որոշումը կայացվել է հունիսի 11-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի  նիստին Լոզանում։ 2024 թվականի խաղերի անցկացման համար հավակնորդների թվում էին Համբուրգը, Բուդապեշտը, Հռոմը, Փարիզը և Լոս Անջելեսը, բայց միայն վերջին երկու քաղաքներն են հաստատել իրենց հայտը։

Օլիմպիական խաղեր

Նիստին որոշվել է Օլիմպիական խաղերից մեկը  (2024 կամ 2028) տալ Փարիզին, մյուսը՝ Լոս Անջելեսին։ Հերթականությունը կորոշվի սեպտեմբերին ՄՕԿ-ի Լիմայում կայանալիք 131-րդ նիստի ժամանակ։

Փարիզը վերջին անգամ Օլիմպիադա է անցկացրել 1924 թվականին, Լոս Անջելեսը՝ 1984-ին։ Առաջիկա ամառային խաղերը կանցկացվեն  2020 թվականին Տոկիոյում։ Իսկ նախորդն անցկացվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում