Էրմիտաժում կսկսեն էքսկուրսիաներ անցկացնել ժեստերի լեզվով

Թանգարանն արդեն վերապատրաստել է գիդերին, ովքեր էքսկուրսիաներ կանցկացնեն խուլ և թույլ լսողությամբ մարդկանց համար։

Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական  թանգարանը, պատրաստել է մասնագետների խուլ և թույլ լսողությամբ մարդկանց համար էքսկուրսիաներ անցկացնելու համար։ Նրանք կծանոթացնեն այցելուներին թանգարանի գլուխգործոցներին ժեստերի լեզվով։

Ժեստերի լեզու

Ինչպես հայտնում է  Էրմիտաժի մամուլի ծառայությունը՝ զբոսաշրջային սեզոնի սկզբին թանգարանը կունենա երկու էքսկուրսիա ժեստերի լեզվով՝ Ձմեռային պալատի արարողությունների սրահներում և Հին Հունաստանի ու Հռոմի արվեստների սրահներում։ Ամեն տարի Էրմիտաժ է այցելում ավելի քան  4 միլիոն մարդ։

Ներկայումս Սանկտ Պետերբուրգի այլ խոշոր թանգարններում ևս վերապատրաստում են գիդերի ժեստերի լեզվով էքսկուրսիաներ անցկացնելու համար։

Booking.com
Booking.com
You might also like