Տուրիստական նորություններ և հոդվածներ

Էնցո Ֆերարիի երազանքների աշխարհը բացվել է Պորտ Ավենտուրայում

Մոլորակի ամենահայտնի զվարճանքների այգին՝ իսպանական Պորտ Ավենտուրան, հայտարարել է երրորդ թեմատիկ այգու՝  «Ֆերարի Ուորլդի» (Ferrari World) բացման մասին։ 100 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը նվիրված է «Ֆերարի» ավտոմեքենաների լեգենդար ապրանքանիշին՝ բարձր արագությունների և մրցավազքային ազարտի աշխարհին։ 70 հազար մ² մակերեսի վրա տեղ են գտել 11 ատրակցիոն, որոնք հյուրերին կտանեն դեպի «Էնցո Ֆերարիի երազանքների աշխարհը»։

Այցելուները կարող են վայելել Եվրոպայի ամենաբարձր և ամենաարագընթաց բլրակը՝ «Ռեդ Ֆորսը», որը զարգացնում է մինչև 118 կմ/ժ արագություն 5 վայրկյանում։ Ինչպես նաև, կարող են փորձել իրենց  «Ֆորմուլա-1»-ի վարորդի դերում ութ կիսապրոֆեսիոնալ սիմուլյատորների վրա, «մասնակցել» GT-ի մրցավազքին Մարանելլո-Գրանդ-Ռեյս մայրուղում և իմանալ ավելին ապրանքանիշի պատմության և արդիականության մասին։ Պարկ կարելի է այցելել Պորտ Ավենտուրայի համատեղ տոմսով։

Booking.com
Booking.com
You might also like