Եվրոպայի ամենամաքուր լողափերը Իսպանիայում են

Այս տարի Իսպանիան պահպանել է առաջատարի իր կոչումը լողափերի ստացած «Երկնագույն դրոշակների» քանակով։ Հեղինակավոր այս տարբերակիչ նշանը ստացել են  579 իսպանական լողափ (երկրի ամեն հինգերորդ լողափը), 100 սպորտային նավահանգիստ և հինգ զբոսաշրջային նավամատույց։

Ինչպես հայտնում է «Իսպանիան՝ ռուսերեն» պորտալը՝ երկիրը ստացել է երկու դրոշակով պակաս, քան անցյալ տարի, ինչի պատճառը, միգուցե, խստացված պահանջներն են ափամերձ ջրի և ավազի որակի, ինչպես նաև՝ լողափնյա ենթակառուցվածքների և անվտանգության հետ կապված։

Ամենից շատ դրոշակակիր լողափեր կան Վալենսիայի շրջանում (129), Գալիսիայում (113), Կատալոնիայում (95) և Անդալուսիայում (90)։ 2016 թվականի հետ համեմատած ամենից շատ դրոշակներ կորցրել են Մուրսիան (16), Գալիսիան (10) և Աստուրիան։  (3).

Booking.com
Booking.com
You might also like