Երևանից դեպի Եվրոպա. Որոնք են ամենաէժան ուղղությունները – ավիատոմսերի գների համեմատում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամառային ամիսներին զբոսաշրջիկների շարժը հասնում է ակտիվության գագաթնակետին: Ծովային հանգիստը մնում է ամենամասսայականը ամռան ամիսներին հանգստացողների շրջանում, բայց քիչ չեն նաև այն մարդիկ և խմբերը, ովքեր սիրով մեկնում են ճամփորդելու «ոչ ծովային» մտադրությամբ:

Երևանից դեպի Եվրոպական տարբեր քաղաքներ մեկնող զբոսաշրջիկների ստույգ քանակը դժվար է որոշել, սակայն մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ ըստ տարբեր ռեսուրսներում որոնումների վիճակագրության, վաճառվող ավիատոմսերի քանակի և այլն:

Տուրիստական նորություններ նախագիծը կազմել է Երևանից դեպի Եվրոպական քաղաքներ թռիչքների 5 ամենաէժան ուղղությունների ցանկը, որով հեշտությամբ կարող եք կողմնորոշվել՝ ճամփորդության պլանավորման համար:

Ավիատոմսերի գները ներկայացված են AIRTICKETS.AM թռիչքների օնլայն որոնման և ամրագրման կայքի միջոցով, որը ցուցադրում է բոլոր ուղղությունների համար ամենաէժան տարբերակները:

1. ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ

Yerevan Athens air tickets
ուղղությունը՝ Երևան-Աթենք-Երևան, ուղիղ – երկկողմանի
սեզոնը՝ հուլիս 16 – հուլիս 25
ճամփորդության տևողությունը՝ 10 օր
հաշվարկը՝ մեկ անձի համար
Փոխադրող` Aegean Airlines
Արժեքը՝ 287 Եվրո

Yerevan-Athens flights

2. Երևան-Վարշավա

Yerevan-Warsaw air tickets

ուղղությունը՝ Երևան-Կիև-Վարշավա-Կիև-Երևան, տրանզիտ – երկկողմանի
սեզոնը՝ հուլիս 15 – հուլիս 25
ճամփորդության տևողությունը՝ 10 օր
հաշվարկը՝ մեկ անձի համար
Փոխադրող` Ukraine International Airlines
Արժեքը՝ 227 ԱՄՆ դոլար

Yerevan-Warsaw Flights

3. Երևան-Կիև

Kiev Ukraine

Պարադոքսալ է, սակայն Երևան-Կիև-Երևան ուղիղ թռիչքի ավիատոմսի արժեքն ավելի բարձր է նույն օրերի համար, քան Երևան-Կիև-Վարշավա-Կիև-Երևան տրանզիտ թռիչքի տոմսերը:

ուղղությունը՝ Երևան-Կիև-Երևան, ուղիղ – երկկողմանի
սեզոնը՝ հուլիս 15 – հուլիս 26
ճամփորդության տևողությունը՝ 11 օր
հաշվարկը՝ մեկ անձի համար
Փոխադրող` Ukraine International Airlines
Արժեքը՝ 280 ԱՄՆ դոլար

4. Երևան-Պրահա

Yerevan-Prague

ուղղությունը՝ Երևան-Մոսկվա-Պրահա-Մոսկվա-Երևան, տրանզիտ – երկկողմանի
սեզոնը՝ հուլիս 29 – օգոստոս 10
ճամփորդության տևողությունը՝ 11 օր
հաշվարկը՝ մեկ անձի համար
Փոխադրող` LOT Ppolish Airlines
Արժեքը՝ 414 ԱՄՆ դոլար

Ինչպես տեսնում եք մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանից դեպի ԵՎրոպական քաղաքներ ավիատոմսերի գները, մեղմ ասած, այնքան էլ մատչելի չեն: Միակ քիչ թե շատ հարմար տարբերակը Երևան-Աթենք թռիչքներն են և Աթենքից շարունակվող այլ ուղղությունները, օրինակ Հռոմ, Բարսելոնա, Միլան, Մադրիդ և այլն:

Ի դեպ, դուք ինքններդ կարող եք որոնել ցանկացած ուղղությամբ ավիատոմսեր և համեմատել դրանց գները բոլոր հնարավոր ամրագրման համակարգերում www.airtickets.am կայքի միջոցով:

* Ռազմավարական տեսանկյունից ելնելով թռիչքների ցանկում չի ընդգրկվել Երևան-Ստամբուլ թռիչքը:

Booking.com
Booking.com
You might also like