Տուրիստական նորություններ և հոդվածներ

Աշխարհի լավագույն աքվապարկ է ճանաչվել իսպանական Siam Park-ը

Չորրորդ տարին անընդմեջ TripAdvisor պորտալի օգտատերերը Travellers Choice մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն աքվապարկ են ընտրում  Տեներիֆե կղզու  Siam Park համալիրը։ Լավագույնների տասնյակում են հայտնվել երեք բրազիլական աքվապարկ և նույնքան էլ ջրային զվարճանքների համալիրներ՝ ԱՄԷ-ից։

Beach park, Բրազիլիա

Լավագույն եռյակում հայտնվել են Բրազիլիայի Beach Park-ը և Ինդոնեզիայի Waterbom Bali-ն․ հայտնում է TripAdvisor կայքը։

Waterbom Bali․ Ինդոնեզիա

Դուբայի Aquaventure Waterpark-ը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ հինգերորդում գտնվում է բրազիլական  Thermas dos Laranjais-ը, վեցերորդում՝ Օռլանդոյի Դիսնեյլենդում գտնվող Typhoon Lagoon Water Park -ն է:

 Aquaventure Waterpark, ԱՄԷ

Եվս մեկ բրազիլական աքվապարկ՝ Hot Park-ը, զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը, իսկ ութում՝ Դուբայի  Wild Wadi Waterpark-ն է։ Լավագույնների տասնյակը եզրափակում են  Ֆլորիդայի Aquatica Orlando-ն և ԱՄԷ-ի Yas Waterworld Abu Dhabi-ն։

Thermas dos Laranjais, Բրազիլիա

Booking.com
Booking.com
You might also like