Տուրիստական նորություններ և հոդվածներ

Լավագույն ռեստորանները Հռոմում են, հյուրանոցները՝ Լոնդոնում

Լավագույն ռեստորանները գտնվում են Հռոմում, ամենագեղեցիկ հուշարձանները՝ Բարսելոնայում, ամենահարմարավետ հյուրանոցները՝ Լոնդոնում։ Այդ եզրահանգմանն  են եկել  Spella ընկերության հետազոտողները՝ ուսումնասիրելով շուրջ 4 միլիոն կարծիք, որոնք հրապարակվել են համացանցում։

Լոնդոն

Spella-ի փորձագետները վերլուծել են համացանցում տեղ գտած կարծիքները աշխարհի ամենաշատ այցելվող 20 քաղաքների հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի մասին։ Արդյունքում ամենաբարձր գնահատականը ստացել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Հատկապես քաղաքի հյուրերին դուր են եկել տեղի ռեստորանները։ Երկրորդ տեղում հայտնվել է Բարսելոնան, որը մեկնաբանողների կողմից հավանության է արժանացել հատկապես իր ճարտարապետական կառույցների շնորհիվ։ Առաջատարների եռյակում է նաև Լոնդոնը։ Զբոսաշրջիկները դրական կարծիքներ են շռայլել բրիտանական մայրաքաղաքի հյուրանոցներին։

Բարսելոնա

Փարիզը, որը սովորաբար նման վարկանիշային աղյուսակներում առաջատարներից մեկն է լինում, զբաղեցրել է  միայն հինգերորդ տեղը։ Ճանապարհորդները հատկապես դժգոհել են նրա հյուրանոցներից։ Ցանկի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դուբայը, վեցերորդը՝ Նյու Յորքը։ Նրանց հետևում են Ստամբուլը, Տոկիոն, Բանգկոկը և Միլանը։

Booking.com
Booking.com
You might also like