home Ճանապարհորդ Աշխարհի լավագույն ռեստորանը գտել են բրիտանական գյուղում

Աշխարհի լավագույն ռեստորանը գտել են բրիտանական գյուղում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ըստ TripAdvisor Travelers’ Choice 2017-ի՝ աշխարհի լավագույն ռեստորանը դարձել է The Black Swan-ը, որը գտնվում է բրիտանական Նորթ Յորքշիր կոմսության Օլդստիդ փոքրիկ գյուղում։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով մրցանակաբաշխության  կայքին։

Ինչպես նշում է Mirror-ը՝ ռեստորանում աշխատում է Մեծ Բրիտանիայի  ամենաերիտասարդ ավագ խոհարարը, ով ստացել է Միշլենի աստղ։ Այժմ  The Black Swan-ը երկրում առաջին հաստատությունն է, որը գլխավորում է  TripAdvisor Travelers’ Choice վարկանիշային աղյուսակը։

The Black Swan ռեստորան, Մեծ Բրիտանիա

Շեֆ խոհարար Թոմմի Բենքսը եղբոր հետ բացել է ռեստորանը, երբ 17 տարեկան էր։ 24 տարեկանում նա ստացել է Միշլենի աստղը։

Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ևս մեկ բրիտանական ռեստորան՝  Belmond Le Manoir aux Quat’Saisons (Օքսվորդշիր կոմսություն), երրորդը՝  Maison Lameloise (Շանի, Ֆրանսիա)։

Belmond-Le-Manoir-aux-QuatSaisons ռեստորան, Մեծ Բրիտանիա

Ընդհանուր առմամբ, ցանկում հայտնվել է 25 հաստատություն։

Հոկտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ ըստ The World’s 50 Best Bars 2017-ի, լավագույն բար է ճանաչվել լոնդոնյան American Bar-ը։ 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում