Աշխարհի լավագույն հյուրանոցը զարմանալիորեն մատչելի է

Աշխարհի լավագույն հյուրանոցում մեկ գիշերն արժե 100 դոլար։

Ամենամյա Traveller’s Choice մրցանակաբաշխության արդյունքներով՝ կազմվել է աշխարհի լավագույն հյուրանոցների վարկանիշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Սիեմրեապեում գտնվող  Viroth’s հյուրանոցը (Կամբոջա)։ Այստեղ անցկացրած մեկ օրը կարժենա շուրջ  100 դոլար․ հայտնում է TripAdvisor ճանապարհորդությունների կայքը։

Հաղթողները ընտրվել են ռեսուրսի օգտատերերի կարծիքների հիման վրա։ Օրինակ, Viroth’s-ի 910 կարծիքներից  միայն հինգ տոկոսն է բացասական։

Tulemar Bungalows & Villas, Կոստա Ռիկա

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Կոստա Ռիկայի Tulemar Bungalows & Villas հյուրանոցը։ Նրա բունգալոն և վիլլաները գտնվում են Մանուել Անտոնիոյի անվան ազգային պարկում։ Այստեղ բնակության արժեքը սկսվում է օրական մեկ մարդու համար 300  դոլարից։ Դրական կարծիք է հայտնել հյուրերի 92 տոկոսը։

Երրորդը տեղը զբաղեցրել է Ջոդխպուրի Umaid Bhawan Palace հյուրանոցը (Հնդկաստան)։ Այստեղ անցկացրած մեկ գիշերը հյուրերին կարժենա ավելի քան 850 դոլար։ Հյուրանոցը ընդունում է հյուրերի  1972 թվականից, կարծիքների 93 տոկոսը նրա մասին դրական է։

 Umaid Bhawan Palace, Հնդկաստան

Չորրորդ և հինգերորդ տեղերում գտնվում են Վիետնամի Hanoi La Siesta Hotel & Spa (94 տոկոս դրական կարծիք, մեկ գիշերը սկսած  100 դոլարից) և մալդիվյան Gili Lankanfushi (դրական 94  տոկոս կարծիք, օրական սկսած 2 500 դոլարից) հյուրանոցները։

Լավագույն հյուրանոցների տասնյակում հայտնվել են նաև իտալական Belvedere, ամերիկյան The Nantucket Hotel & Resort, ֆրանսիական La Reserve Paris, Կոստա Ռիկայի Nayara Springs և վիետնամական Hanoi La Siesta Hotel Trendy հյուրանոցները։

Gili Lankanfushi, Մալդիվներ

 

Booking.com
Booking.com
You might also like