Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հայտնի են երիտասարդ միայնակ ճանապարհորդների համար լավագույն ուղղությունները

BuzzFeed-ի օգտատերերը հարցման արդյունքում պարզել են, թե որոնք են լավագույն տուրիստական ուղղությունները  մինչև 30 տարեկան միայնակ ճանապարհորդների համար։ Պորտալը նրանց պատասխանների հիման վրա կազմել է  17 տեղից բաղկացած ցանկ․ գրում է Lenta-ն։

Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Խորվաթիան։ Համացանցի օգտատեր Jon-Michael Poff-ը պատմել է, որ  միայնակ ճանապարհորդել է Ադրիատիկի ափով Պուլա քաղաքից դեպի Դուբրովնիկ, որտեղ նկարահանել են «Գահերի խաղը» սերիալից հատվածներ։

Տղամարդը Խորվաթիան անվանել է Երկրի վրա գեղեցիկ մարդկանցով ամենագեղեցիկ վայրերից մեկը։ «Ես խորհուրդ կտայի  այս երթուղին բացառապես բոլորին»,-նշել է նա։

Ցանկում է հայտնվել նաև Իռլանդիան։ Beccaahhh նիկով օգտատերը գրել է, որ վերադարձել է այս երկիր ճանապարհորդությունից մի քանի օր առաջ։ Այդ փորձը նա անվանել է զարմանահրաշ՝ նշելով, որ բնավ չի վախենում միայնակ ճանաապարհորդել։

Միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն ուղղությունների թվում է նաև Փարիզը։ Tessh5 օգտատերը պատմել է, որ սիրահարվել է այս քաղաքին՝ ժամանակ անցկացնելով  Լուվրում, շքեղ ռեստորաններում, Էյֆելյան  աշտարակում և Տրիումֆալ կամարում։

Բացի այդ, թոփ-17-ում են հայտնվել նաև Անգլիան, Հավային, Ճապոնիան, իտալական Բոլոնիա քաղաքը, Մադրիդը, Լոս Անջելեսը, Բարսելոնան, Լիսաբոնը, Հարավային Ամերիկան, Նոր Զելանդիան և այլ վայրեր։

Booking.com
Booking.com
You might also like