Թայլանդի իշխանությունները հիշեցնում են, որ երկրից չի կարելի տանել խեցիներ և մարջաններ

Թայլանդի ազգային պարկերի և վայրի բնության վարչությունը հերթական անգամ հիշեցնում է զբոսաշրջիկներին, որ չի թույլատրվում հավաքել և երկրից դուրս հանել խեցիներ և մարջաններ։ Իշխանությունների զգուշացման համար առիթ է հանդիսացել Կրաբի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության զեկույցը, որը  2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում հայրենիք վերադարձող զբոսաշրջիկների մոտից առգրավել է շուրջ մեկ տոննա մանր խեցիներ, խեցեմորթներ, խոշոր ծովային խեցիներ և մարջանի կտորներ։

Բոլոր ճանապարհորդները, ովքեր փորձել են երկրից դուրս տանել խեցիներն ու մարջանները, միաձայն հայտարարել են, որ այն իրենց հետ տանում են՝ որպես հուշանվեր Թայլանդում անցկացրած հանգստից։

Ինչպես հայտնում է «Թայլանդի նորությունները»՝ առգրավված ապրանքը հանձնվել է ջրասույզներին, որպեսզի այն տեղափոխեն ծովի հատակը։

Booking.com
Booking.com
You might also like