Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հռոմի իշխանությունները արգելել են ալկոհոլ օգտագործել երեկոյան ժամերին

Հռոմում սահմանափակել են երեկոյան և գիշերը ալկոհոլի օգտագործումն ու վաճառքը։ Այդ մասին հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով The Local-ին։

Այսուհետ ապակե շշերով սպիրտային խմիչքներ օգտագործել չի թույլատրվում իտալական մայրաքաղաքի փողոցներում երեկոյան ժամը տասից հետո և մինչև առավոտյան յոթը։ Իսկ կեսգիշերն  անց արգելքը տարածվում է բոլոր ալկոհոլային խմիչքների վրա՝ անկախ տարայից։

Բացի այդ, երեկոյան ժամը տասից հետո սուպերմարկետները իրավունք չունեն վաճառել ալկոհոլ։ Գիշերվա երկուսից հետո էլ ալկոհոլային խմիչքներ չի կարելի գնել նաև բարերում և ակումբներում։ Սպիրտային խմիչքի օգտագործումը չթույլատրված ժամին և չթույլատրված տեղում կհանգեցնի 150 եվրո տուգանքի, իսկ վաճառքը՝  280 եվրո։

Ալկոհոլի արգելք Հռոմում

Կանոնը կգործի մինչև հոկտեմբերի վերջ։ «Մենք չենք ցանկանում, որ հռոմեական ամառային երեկոները խաթարվեն ալկոհոլի չարաշահման պատճառով», —այսպես է քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին  մեկնաբանել նոր  նորմերը։

Շատ տեղաբնակներ և գործարարներ դժգոհել են քաղաքում չոր օրենքի կիրառման առթիվ՝ նշելով, որ դա սահմանափակում է քաղաքացիների իրավունքը։ Շատերը նույնիսկ նկատել են, որ այդ կանոնը չի վերաբերում միայն Օտտավիա թաղամասին, որտեղ ապրում է Ռաջին։

Booking.com
Booking.com
You might also like